Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ՎՁՄ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի պաշտոնում 31.08.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 27.08.2015թ. N163 հրամանով Արամ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ ՎՁՄ աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետի պաշտոնում

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 31.08.2015

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք անելիքներն ու ծրագրերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ 31.08.2015

Սիրելի աշակերտներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Նոր ուսումնական տարվա մեկնարկը մեզանում միշտ էլ եղել է սպասված, հաճելի պահերով ու տոնական տրամադրությամբ առլեցուն, քանզի այն ծնողների համար նորացված սպասումներին, նվիրական երազանքներին ու նպատակներին հասնելու մի նոր տարեշրջան է հանդիսանում, աշակերտների համար՝ նոր ձեռքբերումների ճանապարհին գիտելիքների հարստացման անկրկնելի հնարավորություն: Իսկ դպրության, գիր-գրականության և որակյալ կրթության հանդեպ սերը մեր ժողովրդի մեջ գալիս է դարերից և փոխանցվում է սերնդե-սերունդ: Յուրաքանչյուր մեկնարկող ուսումնական տարին մի նոր հնարավորություն է` մեր ոսկեղենիկ այբուբենը յուրացնելու, խորը ու կայուն գիտելիքներ ձեռք բերելու, կարողություններն ու իմացությունը բազմապատկելու համար, որոնց շնորհիվ կարելի կլինի օժանդակել մեր մարզի տնտեսական զարգացմանն ու մեր օջախների շենացմանը: Սիրելի դպրոցականներ, ես հավատում եմ, որ ձեր գիտելիքներն ապագայում ի նպաստ եք բերելու ձեր դպրոցի, ձեր համայնքի, մեր մարզի զորացման ու հզորացման գործընթացին: Հարգելի մանկավարժներ, բարձր գնահատելով ձեր ներդրումը մարզի կրթական համակարգի զարգացման գործում` համոզված եմ, որ ձեր սաների հոգում վեհ ու համամարդկային գաղափարներ սերմանելու համար արել եք և այսուհետ անելու եք ամեն հնարավորը, որպես կրթության ու դաստիարակության գործի նվիրյալներ: Ի պատասխան Ձեր նվիրական աշխատանքի, հավաստիացնում եմ, որ մարզային իշխանություններն ամեն ինչ անելու են ձեզ համար աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծելու և ուսումնական տարվա խաղաղ ու ռիթմիկ ընթացքն ապահովելու համար: Սիրելիներս, ամենայն սիրով, ու ամենաջերմ բարեմաղթանքներով ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին: Թող գիտելիքի տաճար նրանց մուտքը բարեբեր լինի: Բարի երթ եմ մաղթում նրանց գիտության բարձունքներ տանող լուսավոր այդ ճանապարհին: Կրկին շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի, Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, քանզի այս տոնն իր բովանդակությամբ տոնական տրամադրություն է բերում բոլորիս ընտանիքներին, թակում է յուրաքանչյուրիս դուռը և հյուրընկալվում առանձնահատուկ սիրով: Բարի երթ նոր ուսումնական տարում:

Շախմատի հուշամրցաշար նվիրված Հրանտ Կարապետյանի հիշատակին

Շախմատի հուշամրցաշար նվիրված Հրանտ Կարապետյանի հիշատակին 28.08.2015

2015 թվականի օգոստոսի 26-ին Եղեգնաձոր քաղաքի մանկական ստեղծագործության կենտրոնում մեկնարկեց Հրանտ Կարապետյանի հիշատակին նվիրված արագ շախմատի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Մ. Հարությունյանը հաջողություն մաղթեց մրցաշարին մասնակցող շախմատիստներին: Հուշամրցաշարին մասնակցում էին տարբեր տարիքային խմբի 17 շախմատիստներ, ՀՀ Վայոց ձորի մարզի տարբեր բնակավայրերից:

    Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի  հանրակրթական հաստատությունների ղեկավարների  օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը 28.08.2015

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ԿԳՆ ԾՒԳ-ի տնօրենը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները և փոխտնօրենները: Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Հ. Սարգսյանը: Նա նախ ներկայացրեց հյուրերին, ապա շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի:

Բաց դաս՝ Եղեգնաձորում գործող ամառային ճամբարում

Բաց դաս՝ Եղեգնաձորում գործող ամառային ճամբարում 26.08.2015

,,Շուշան,, հասարակական կազմակերպությունը ,,Ֆրանս-հայկական զարգացման կենտրոն,, հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ հուլիս-օգոստոս ամիսներին Եղեգնաձորում կազմակերպել է ամառային ճամբար, որտեղ երեկ տեղի ունեցավ բաց դաս: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, իրականացվող ծրագրին սատարող անձիք, ծնողներ: Ճամբարական երեխաներն աշխատում էին ըստ նախասիրած խմբերի, որոնք կատարում էին ձեռքի աշխատանքներ, օգտագործելով բազմատեսակ պարագաներ: Երեխաներն աշխատում էին տարբեր տարիքային խմբերով, համագործակցված: Ամենուրեք ցուցադրվում էր ճամբարականների ձեռքի աշխատանքները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08