Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՃՏՊ Եղեգնաձոր քաղաքում 17.07.2015

Հուլիսի 17-ին, ժամը 11.07-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում վթարված ավտոմեքենա կամ տուժածեր չեն հայտնաբերվել: Ժամը 11.28-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի 34SD032 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը վրաերթի է ենթարկել քաղաքացիներ Գ. Խ.-ին (ծնվ.1949թ) և Զ. Ն.-ին (ծնվ.1961թ.) և տեղափոխել է նրանց Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել: Աղբյուրը` http://mtaes.am/

Համաժողով` "Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում" թեմայով

Համաժողով` "Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում" թեմայով 16.07.2015

Համայնքների 200 ղեկավար և ավագանու անդամ հավաքվելու են Եղեգնաձորում և Աղվերանում ` քննարկելու քաղաքացիների մասնակցության խնդիրները Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը 2015 թ. հուլիսի 14-16-ը, Եղեգնաձորում և Աղվերանում անցկացնում է "Քաղաքացիների մասնակցության խթանումը Հայաստանում" թեմայով համաժողովներ: Համաժողովներին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող մոտ 200 համայնքի ղեկավար և ավագանու անդամ: Մարզային համաժողովների նպատակն է ընդլայնել Հայաստանում քաղաքացիների մասնակցության աստիճանը համայնքներում որոշումների կայացման հարցում: Լիագումար նիստի ընթացքում տեղական և միջազգային կազմակերպություններն ու փորձագետները ներկայացնելու են համայնքներում քաղաքացիների մասնակցության գործիքներն ու լավագույն փորձը՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող քաղաքացիների մասնակցության փորձնական նախաձեռնությունները: Թեմատիկ խմբերում մասնակիցները քննարկելու են մասնակցային բյուջետավարումը համայնքներում, ավագանու և քաղաքացիական հասարակության, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների դերը քաղաքացիների մասնակցության խթանման գործում: Միջոցառումները ֆինանսավորվում են Դանիայի կառավարության կողմից` "Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը" ծրագրի շրջանակում: Սա Հայաստանում տեղական քաղաքական կառավարման զարգացմանը և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի և Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի ներդրումն է: Հիմք ընդունելով այն գործիքներն ու նախաձեռնությունները, որոնք ներկայացվել ու քննարկվել են մարզային համաժողովների ժամանակ, մշակվելու է "Քաղաքացիների մասնակցության ուղեցույց" Հայաստանի համայնքների ընտրված ներկայացուցիչների համար...

Քաղաքացիների` 2015 թվականի հուլիս ամսվա ընդունելություն

Քաղաքացիների` 2015 թվականի հուլիս ամսվա ընդունելություն 16.07.2015

2015 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 96 քաղաքացի, ընդունելության էին եկել 97-ը: Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 91 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 2 քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով, 2-ը` խմելու և ոռոգման ջրերի, իսկ 1 հոգի` հողային վեճի հիմնախնդրի հետ կապված: Նշված հարցերով դիմած քաղաքացիների հիմնախնդիրները կարգավորելու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանելու ընդունելության եկած քաղաքացիներին:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի 6-րդ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի 6-րդ նիստը 16.07.2015

2015 թվականի հուլիսի 16-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 6-րդ նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր 2015թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով "Զառիթափ ԱԱՊԿ" ՓԲԸ-ում և "Արենի ԱԱՊԿ" ՓԲԸ-ում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները, մարզպետարանի աշխատակազմի Եղեգնաձորի և Վայքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում համապատասխանության աուդիտի հաշվետվությունները: Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը, Մելս Հարությունյանը: Նիստը ո ր ո շ ե ց` Առաջարկել՝ 1.Ներքին աուդիտի բաժնին ՝ըստ կազմակերպությունների հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն: Հանձնարարել՝ 1.Առողջապահական ընկերությունների տնօրեններին ապահովել ֆինանսական միջոցների օգտավետ կառավարում: Միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ: 1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Անցկացվեց մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Անցկացվեց մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 16.07.2015

Ս/թ հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 4-րդ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական մեկ գործ և ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական երկու գործերը քննարկելու մասին հարցերը: Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ համաձայնություն տալու որոշում ընդունեց: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

Տեղի ունեցավ "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական ճամբար-հավաքի փակման հանդիսավոր արարողությունը

Տեղի ունեցավ "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական ճամբար-հավաքի փակման հանդիսավոր արարողությունը 14.07.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց Եղեգիս համայնքի "Սիրանույշ" ճամբարում անցկացվող "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական ճամբար-հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Տեղեկացնենք, որ այս տարի երիտասարդական հավաքն իրականություն դարձավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ: Երիտասարդական հավաքին մասնակցում էին մարզի 8 համայնքներ` Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի, Ազատեկ, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա և 2 ուսումնական հաստատություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Այցի ժամանակ ճամբարի մասնակիցները հնարավություն ունեցան հանդիպելու մարզպետ Հ. Սարգսյանի հետ: Իր խոսքում Հ. Սարգսյանը նշեց, որ մարզային իշխանությունները միշտ ուշադրության կենտրոնում են պահում երիտասարդության հետ կապված հիմնահարցերը և հնարավորության սահմաններում աջակցում են երիտասարդներին իրենց նախաձեռնություններում: Մարզպետը կարևորեց նաև նմանատիպ ճամբարների կազմակերպումն ու անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին շփվել միմյանց հետ, ձեռք բերել նոր ընկերներ և ,ինչու չէ, ստանալ նոր գիտելիքներ: Հանդիպումի ավարտից հետո տեղի ունեցավ ճամբարի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով "Բազե 2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատում ընդգրկված մասնակիցներին, Հ. Սարգսյանը երիտասարդներին մաղթեց հաջող մասնակցություն և հաղթանակ: Հիշեցնենք, որ մրցութային երեք օրերի ընթացքում երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին ինտելեկտուալ խաղում, երգի, պարի, նորաձևության, նկարչության, վոլեյբոլի, շախմատի, պարանի ձգման, բազկամարտի, սեղանի թենիսի, սպորտլանդիա և "Գերի բանալի" մրցույթներում...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42