Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

18.05.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց <<Որդեգրիր մի գյուղ>> և <<Ծագումը: Բացահայտում>> նախագծերի հեղինակ, հայ ազգի բարեկամ Լեն Ուիքսին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ,,Որդեգրիր մի գյուղ,, ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում իրականացված և հետագա ծրագրերի մասին, խոսվեց ծրագրի շրջանակների ընդլայնման ուղղությամբ հայկական սփյուռքում կազմակերպված հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Նշենք, որ ,,Որդեգրիր մի գյուղ,, նախագիծը մարզում մեկնարկել է 2015 թվականին: Ներկայումս ծրագրեր են իրականացվում Ռինդ, Շատին և Արենի գյուղական համայնքներում:
Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակներում մայիսի 17-ին Վայոց ձորի Շատին համայնքի հետ ստորագրվել է համաձայնագիր՝ համայնքի համար 2 արևային մարտկոց ձեռք բերելու մասին:
,,Որդեգրիր մի գյուղ,, նախագիծն ուղղված է Հայաստանի գյուղական վայրերի և հայկական սփյուռքի միջև կապի և համագործակցության հաստատմանը և ամրապնդմանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց այցի համար՝ նշելով, որ ծրագիրը յուրօրինակ միջոց է բացահայտելու և ներկայացնելու Հայաստանը, նրա հնագույն պատմությունը, մշակույթը, ավանդույթները և խոհանոցը: <<Այս նախառեձնությունը հիանալի հնարավորություն է ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ գրավելու համար>>,- ասաց Հ. Սարգսյանը:
<<Որդեգրիր մի գյուղ>> նախագիծը մեծ կարևորություն և նշանակություն ունի ոչ միայն Վայոց ձորի, այլև մեր հանրապետության համար: Լեն Ուիքսը նշեց, որ այս նախագիծը չի սահմանափակվում միայն Վայոց ձորի մարզով: Նախագծում ընդգրկված են մեր հանրապետության մյուս մարզերը:
2016 թվականին «Որդեգրիր մի գյուղ» նախագծի շրջանակներում Վայոց ձորի Ռինդ և Չիվա համայնքներ տանող ճամփաբաժանի մոտ տեղադրվել է <<Կարաս>> խաղողի վազի տեսքով քարակերտ կոթողը: Նշենք, որ կոթողի դիզայնի հեղինակը Լեն Ուիքսն է:
Ռինդ համայնքի մանկապարտեզի բակում բացվել է խաղաղահրապարակ, կազմակերպվել է ծառատունկ:
Ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել Արենի և Շատին համայնքներում ևս: Արենի գյուղի մուտքի մոտ տեղադրվել է գյուղի տեսարժան վայրերը ներկայացնող քարտեզ-ուղեցույց:
Շատին համայքնում տեղադրվել է <<Որդեգրիր մի գյուղ>> ցուցանակը, կազմակերպվել է ծառատունկ, ինչպես նաև տեղադրվել են աղբամաններ: Արենիի և Շատինի միջնակարգ դպրոցներին տրամադրվել են անգլերեն լեզվի դասագրքեր:
Նշված ծրագրերն իրականացվել են տարբեր երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների աջակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:28