Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր մարզային ճգնաժամային կենտրոն Վայոց ձորի մարզում

Նոր մարզային ճգնաժամային կենտրոն Վայոց ձորի մարզում 06.07.2015

Հուլիսի 7-ին, ժամը 12.30-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում (հասցեն` Գևորգյան 1) տեղի կունենա նոր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը, որին ներկա կլինեն նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Ա. Բախշյանը և Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը: Արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և կարողություններն ապակենտրոնացնելու նպատակով` ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ ճգնաժամային կառավարման կենտրոններ են ստեղծվում նաև ՀՀ մարզերում: ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի բնակիչներից ,,911,, ծառայությունում ստացվող զանգերն արդեն տեղայնացված են: Այդպիսով` եթե նշված մարզի բնակիչը ՀՀ ցանկացած բջջային օպերատորի հեռախոսահամարից զանգահարի ՀՀ ՏԿԱԻՆ մարդուն հրատապ օգնության ,,911,, ծառայություն, ապա ավտոմատ կերպով կմիանա արդեն ոչ թե Երևանում գտնվող, այլ` տվյալ մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն: Աղբյուրը՝ mta.gov.am, 06.07.2015

Ջերմուկում կայացել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը

Ջերմուկում կայացել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը 06.07.2015

Ինչպես տեղեկացրել ենք՝ հունիսի 26-ից հուլիսի 5-ը Ջերմուկում ընթանում էր Վայոց ձոր մարզի շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ, շախմատային ընտանիքի բարեկամ, երջանկահիշատակ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Երեկ երեկոյան կայացել է մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Ներկաները, մինչ միջոցառման սկիզբը, 1 րոպե լռությամբ հարգել են Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի հիշատակը: Մինչև 10տ. խմբում 1-ին տեղը գրավել է Սևակ Մանուկյանը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար բաժին են հասել Վահան Միրզախանյանին և Սեդա Բադալյանին: Մինչև 12տ. խմբում մրցաշարի հաղթող է ճանաչվել Ալեքս Մանուկյանը, 2-րդ տեղը գրավել է Գոռ Սեյրանյանը, իսկ 3-րդ տեղը՝ Հրաչյա Անանյանը: Մինչև 14տ. խմբում 1-ին մրցանակը նվաճել է Արմեն Բարսեղյանը, 2-րդ տեղը գրավել է Գոռ Մելքոնյանը, իսկ 3-րդ տեղը՝ Դավիթ Խաչատրյանը: Եվ մինչև 18տ. մրցաշարում պայքարն ավարտվել է Սարգիս Մկրտչյանի հաղթանակով: 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են Հայկ Երիցյանը և Ալեքսանդր Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում հանդես էին գալիս շուրջ 300 մասնակիցներ՝ Հայաստանից և արտերկրից: Աղբյուրը՝ chessfed.am, 06.07.2015

 Տեղեկատվություն

Տեղեկատվություն 06.07.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2015 թվականի հունիս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 06.07.2015

Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի հուլիսի 10-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Վայոց ձորում մեկնարկեց ամառային զորակոչը

Վայոց ձորում մեկնարկեց ամառային զորակոչը 05.07.2015

2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է ամառային զորակոչը: Վայոց ձորի մարզում ամառային զորակոչի առաջին հավաքը տեղի ունեցավ հուլիսի 5-ին` մարզկենտրոն Եղեգնաձորում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նորակոչիկներին բարի երթ, անվտանգ և աչալուրջ ծառայություն մաղթելով նշեց, որ նրանց` մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն գործն է վստահվում: Այդ պատասխանատու և սրբազան առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք: Մարզպետն իր խոսքում ասաց, որ Վայոց ձորի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և մեր մարզի անունը միշտ բարձր են պահել Հայոց բանակում: Նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու հարազատներին Հ. Սարգսյանը մաղթեց համբերություն և տոկունություն` նշելով, որ նրանք պետք է հպարտ լինեն նման զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար: Նորակոչիկներին իրենց բարեմաղթանքները հղեցին նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատնքների գծով տեղակալ Վահրամ Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Նորակոչիկներին բարի երթ մաղթելու և անվտանգ ծառայություն մաղթելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Առաքելյանը, Վայոց ձորի վետերանների մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Պետիկ Առաքելյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, Վայոց ձորի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, Գետափ համայնքի ղեկավար Գագիկ Ալոյանը և պաշտոնատար այլ անձինք: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին օրհնեց, հավատով առ Աստված և բարձր մարտական ոգով ծառայելու մաղթանքներ հղեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, որից հետո նորակոչիկները մեկնեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան: Անվտանգ, ուշիմ ու խաղաղ ծառայություն ենք մաղթում մեր հանրապետության բոլոր նորակոչիկներին և զինծառայողներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2015

Սիրելի՛ վայոցձորցիներ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի հիմանական օրենքը մեր անկախ պետականության ստեղծման և կառուցման կարևորագույն երաշխիքներից մեկն է: 20 տարի առաջ հայ ժողովուրդն ընտրեց իր երկրի կայացման գլխավոր փաստաթուղթը, որով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու փաստը: Վստահ եմ, որ միասնական ուժերով մենք շարունակելու ենք մեր երկրի կայացման պատասխանատու և դժվարին գործը, որի համար մեր իշխանությունների կողմից իրականացվող հետևողական աշխատանքը և ձեռնարկած քայլերը կնպաստեն մեր ժողովրդի շահերի և ազատությունների ամրապնդմանը: Սիրելի՛ հայրենակիցներ, Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության կարևորագույն տոներից մեկի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և համերաշխություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40