Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

17.05.2017

  Ս/թ մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխության մարզային հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր հետևյալ հարցերը՝
1. Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի Գնդեվազի բնակավայրի գյուղատնտեսական նշանակության 75.565055հա հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
2. Վայոց ձորի մարզի Ելփինի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 1.72 հա խաղողի այգու և 0.33054հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
3. Վայոց ձորի մարզի Ելփինի համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.15 հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու մասին,
4. Վայոց ձորի մարզի Շատինի համայնքի քաղաքացիների սեփականություն հանդիսացող 0.47631հա պտղատու այգիների նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ,
5. Վայոց ձորի մարզի Շատինի համայնքի քաղաքացու սեփականություն հանդիսացող - 5.0 հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ:
Հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Մարզպետ Հ. Սարգսյանի առաջարկությամբ օրակարգի 3-րդ հարցի քննարկումը հետաձգվեց. փաթեթի մեջ անհրաժեշտ տեղեկությունների բացակայության պատճառով:
Հանձնաժողովը քննարկվող առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ հարցերի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27