Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ-ցերեկույթ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

19.05.2017

 Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, <<Ցավոտ պատմություններ. Դժվար պատմելին թանգարաններում>> խորագրի ներքո տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված Արցախի պաշտպանության դիրքերում զոհված վայոցձորցի լեյտենանտ Վարդան Վարդանյանի հիշատակին:
Սրահում ցուցադրվում էր Վարդան Վարդանյանի զինվորական իրերը, ինչպես նաև նրա հետքրքրորեն ապրած աշակերտական, ուսանողական և հայրենասիրությամբ աչքի զարնվող զինվորական կյանքը բնութագրող աշխատանքներ ու նյութեր: Միջոցառմանը մասնակցում էին նրա հարազատները: Միջոցառումը կազմակեպվել էր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի Վարդան Վարդանյանի անունը կրող դասարանի աշակերտների ուժերով:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրենի պաշտոնակատար Կարինե Ստեփանյանը, Վարդան Վարդանյանի դպրոցական կյանքի մասին խոսեց նրա դասղեկ Անուշ Գրիգորյանը, իսկ   ավարտին իրենց սրտառուչ խոսքն ասացին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Մանուչարյանը, ՀՀ ՎՁՄ աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ուսուցիչ Վանիկ Դաիելյանը, միջոցառման մասնակից դասարանի ղեկավար Կարինե Մովսիսյանը: Միջոցառումն ավարտվեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 17:24:36