Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում

15.05.2017

 Վայոց ձորի մարզում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ՝ 10.05.2017թվականի թիվ 41 որոշմամբ  ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ԳՄ մարզային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի առջև խնդիր է դրված համակարգել և վերահսկողություն իրականացնել մարզի համայնքներում, դրանց հարող վարչական տարածքներում, միջպետական, հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհներին իրականացվող սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
 Մարզում հայտարարված սանիտարական մաքրման միամսյակի ընթացքի վերաբերյալ հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ մայիսի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՎՁ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության վարչության պետ Արտաշես Բախշյանը և հանձնաժողովի անդամներ:

Քննարկվեցին կազմակերպչական հարցեր և մարզի տարածքում աղբավայրերի շահագործման, ինչպես նաև չսահմանված վայրերում կուտակված աղբի տեղափոխման և մաքրման հարցերը: Ա. Բախշյանն իր խոսքում կարևորեց մարզի բոլոր համայնքներում աղբահանության կազմակերպման խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մարզի տարածքում 8 աղբավայր շահագործելու, իսկ չսահմանված վայրերում կուտակված աղբը հեռացնելու վերաբերյալ:
Տրվեցին ցուցումներ մարզի տարածքում աղբահանության, սանիտարական մաքրման, ծառատնկման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև մարզի պատմամշակութային կառույցների շրջակա տարածքներում և դեպի կառույցներ տանող ճանապարահատվածներում շաբաթօրյակներ կազմակերպելու վերաբերյալ:
Հանձնաժողովի անդամները խորհրդակցության ընթացքում զեկուցեցին կատարված աշխատանքների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40