Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ  Վայոց  ձորի  մարզի  նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ   հանձնաժողովի  նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ հանձնաժողովի նիստը 29.06.2015

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ`ՎՁՄ աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ, հանձնաժողովի նախագահ Նորայր Սիմոնյանը, քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը, ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության Վայոց ձորի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Վաչիկ Գրիգորյանը, ՀՀ առողջապահության նախարարության ,,Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն,, ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի բժիշկ-հիգիենիկ Հովիկ Սարգսյանը, ինչպես նաև ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը: Քննարկվեց մարզի ՆՈՒՀ-երում իրականացված ուսումնասիրության արդյունքները, նշվեց, որ մանկապարտեզների մեծ մասում առկա է մտահոգիչ իրավիճակ, որը վերացնելու համար պահանջվում են ջանքեր և համայնքի ղեկավարից, և կազմակերպության տնօրենից, այլապես մանկապարտեզների գործունեությունն այդ վիճակում համաճարակների բռնկման ռիսկ է պարունակում: Մարզպետը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին՝ ուսումնասիրման ընթացքում վեր հանված թերությունները վերացնելու նպատակով, համապատասխան շրջաբերական նամակներ ուղարկել այն համայնքների ղեկավարներին, որոնցում գործում են նման կարգավիճակ ունեցող ՆՈՒՀ-եր, նշելով յուրաքանչյուր հաստատությունում առկա իրավիճակը:

ՌԴ Արխանգելսկի մանկատան սաների այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

ՌԴ Արխանգելսկի մանկատան սաների այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 26.06.2015

Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի մարզի կառավարության և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրվեց առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի 2015-2017թ.թ. միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում ս/թ հունիսի 25-ից հուլիսի 2-ը` փոխադարձ այցով Վայոց ձորի մարզում են Արխանգելսկի մարզի մանկատան 13-16 տարեկան թվով 10 սաներ` խմբի ղեկավարի ուղեկցությամբ: Մանկատան սաները հիմնականում իրենց հանգիստն անցկանելու են Ջերմուկ առողջարանային քաղաքի ,,Արարատ,, մոր և մանկան առողջարանում: Երեխաների ակտիվ հանգիստը լավագույնս կազմակերպելու համար նախապատրաստվել է հատուկ օրակարգ: Ըստ օրակարգի երեխաները յուրաքանչյուր օր առավոտյան և երեկոյան այցելում են Ջերմուկ քաղաքի հայտնի հանքային ջրերի ըմպելասրահ: Երեխաների համար կազմակերպվում են դիստոկետներ, անցկացվել է վոլեյբոլի մրցույթ, կազմակերպվելու են շրջայցեր Ջերմուկի տեսարժան վայրեր: Այցի շրջանակներում մանկատան սաները այցելելու են նաև մարզկենտրոն Եղեգնաձոր և Մալիշկայի համայնք: Բացի ակտիվ հանգստից երեխաներն այցի ողջ ընթացքում ,,Արարատ,, մոր և մանկան առողջարանում անցնելու են համապատասխան բուժման կուրսեր: Այսօր ծրագրված է երեխաների այցը Ջերմուկ քաղաքի հարևանությամբ գտնվող Գնդեվանք միջնադարյան եկեղեցական համալիր, որը կառուցվել է 931-938 թվականներին: Տեղեկացնենք, որ ս/թ ապրիլի 22-30-ը, համագործակցության համաձայնագրի շրջանակներում, Վայոց ձորի Մալիշկա համայնքի թիվ 2 դպրոցի 12-17 տարեկան թվով 9 աշակերտներ 2 ուսուցիչների ուղեկցությամբ այցելել են Արխանգելսկի մարզ:

Քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

Քննարկում Վայոց ձորի մարզպետարանում 26.06.2015

2015 թվականի հունիսի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի 8 համայնքներում փոքրածավալ շինարարական աշխատանքների ընթացքի մասին հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, Աղետների ռիսկերի նվազեցման (ԱՌՆ) խորհրդատու, Օքսֆամը Հայաստանում կազմակերպության ներկայացուցիչ Ռուզաննա Ստեփանյանը, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանը, նույն կազմակերպությունից ծրագրի պատասխանատու Սուսաննա Օնանյանը և թիրախ 8 համայնքների ներկայացուցիչները: Ռուզաննա Ստեփանյանը ներկայացրեց հունիսի 29-ից մեկնարկող 42 օր տևողությամբ ծրագիրը, որով նախատեսվում է Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Արփի, Հորբատեղ, Արտաբույնք, Ագարակաձոր համայնքներում փոքր ծավալների շինարարական աշխատանքներ իրականացնել, ըստ համայնքների կարիքների: Մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց նախատեսված ծրագրերի համար և նշեց, որ Վայոց ձորի մարզպետարանը պատրաստ է համագործակցել և հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել ծրագրերի իրականացմանը: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է Օքսֆամի հայաստանյան գրասենյակը, Աղետների ռիսկի կառավարման Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության գրասենյակի և Օքսֆամ-ի կողմից ֆինանսավորվող ,,Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը,, ծրագրի շրջանակներում, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի միջոցով: Հավելենք, որ մարզպետարանի առաջին հարկում բացվել է կազմակերպության կողմից նախկին տարիներին իրակացված ծրագրերի մասին պատմող ցուցահանդես:

Հանդիպում Ջերմուկի քաղաքապետարանում

Հանդիպում Ջերմուկի քաղաքապետարանում 25.06.2015

2015 թվականի հունիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկի քաղաքապետարան: Ուղեկցող խմբում են եղել նաև նույն վարչության պետի տեղակալ Աղվան Հարությունյանը, գլխավոր մասնագետ Վարդան Հովհաննիսյանը, առողջապահության և uոցիալական ապահովության վարչության պետի բուժգծով տեղակալ Սամվել Շահբազյանը: Քաղաքապետարանում կայացած հանդիպմանը մասնակցել են Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, քաղաքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը, աշխատակազմի քարտուղար Գոհար Թադևոսյանը: Քննարկման օրակարգում եղել են զբոսաշրջության ակտիվ սեզոնի հետ կապված մի շարք հարցեր:

Կայացավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը

Կայացավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը 25.06.2015

Հունիսի 25-ին կայացավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որ վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, երիտասարդական խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և երիտասարդական խորհրդի ադամները: Օրակարգում քննարկվեցին զորակոչային և նախազորակոչային հասակի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների, > համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի կազմավորման նպատակով մարզի համայքներում շնորհալի երիտասարդների հայտնաբերմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի պատշաճ մակարդակով մասնակցության, մարզում ուսանողների ակտիվ ժամանցի և զբաղվածության ապահովման, Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցերը:

Քննարկվել է ոռոգման ջրի մատակարարման հարցը

Քննարկվել է ոռոգման ջրի մատակարարման հարցը 23.06.2015

2015 թվականի հունիսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրեն Հազարապետ Նազարյանի ուղեկցությամբ այցելել է ոռոգման ջրագծերի գլխամաս: Գլխամասում իրականացվել է դիտարկում և պայմանավորվածություն է ձեռք բերվել ոռոգման ջրագծերով ջրթողման ռեժիմի վերաբերյալ: Մարզպետ Հ. Սարգսյանն առաջարկել է Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրեն Հազարապետ Նազարյանին՝ միջոցներ ձեռնարկել Եղեգնաձորի տարածաշրջանի ջրօգտագործողների ընկերության համակարգում գտնվող համայնքների ջրօգտագործողներին համապատասխան քանակի ոռոգման ջրով ապահովելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17