Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսություն Վայոց ձորի մարզում

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսություն Վայոց ձորի մարզում 28.07.2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը Վայոց ձորի մարզում դիմավորելու և դեպի Արարատի մարզ ճանապարհելու նպատակով այսօր Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ մարզը դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեի վանքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի ձեռամբ վառած Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը: Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Համահայկական ամառային խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի անդամ Սեպուհ Բաղդոյանը (Ավստրիայի ներկայացուցիչ): Օրհնության խոսք է հնչեցրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում ողջունել է Համահայկական խաղերի խորհրդանշական ջահի ներկայությունը մարզում և մասնավորապես նշել՝ ,, Այսօր, հուլիսի 28-ին, Վայոց ձորի համար մեծ պատիվ է ընդունել Համահայկական ամառային 6-րդ խաղերի երեք ջահերից մեկը, որի երթը մեկնարկել է Պարսկաստանում, հասել է Սյունիքի մարզ, այնուհետև Վայոց ձոր: Խորհրդանշական է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացումն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչը կարևոր հարթակ է մեր պետության ու ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու առումով: Սիրելի վայոցձորցիներ, այս պատմական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնի, քանզի այս խաղերն այն եզակի մրցույթներից են, որտեղ չկան պարտվողներ:

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեց 2015 թվականի ամառային զորակոչը

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեց 2015 թվականի ամառային զորակոչը 27.07.2015

Այսօր` հուլիսի 27-ին, Վայոց ձորում ավարտվեց 2015 թվականի ամառային զորակոչը: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կազմակերպված ամառային զորակոչի վերջին հավաքի նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը` հորդորելով լինել ուշիմ և աչալուրջ, լավագույնս ծառայել Հայոց բանակում և պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, օրհնելով նորակոչիկներին, հայոց զավակներին ցանկացավ ուժ, ամրություն և բարի վերադարձ: Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ևս տեղի ունեցավ ամառային զորակոչի 2015 թվականի վերջին հավաքը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը, զինվորական կոմիսարի տեղակալ Գասպար Հովսեփյանը, նորակոչիկների ծնողները և հարազատները: Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներն օրհնություն ստացան Վայոց ձորի թեմի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գոլուստ քահանա Սահակյանից: Տեղեկացնենք, որ Վայոց ձորում 2015 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 5-ին: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզի տարածքային զինկոմիսարիատների համագործակցությամբ ամառային զորակոչը կազմակերպվել և իրականացվել է պատշաճ մակարդակով: Անվտանգ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում Հայոց բանակի բոլոր նորակոչիկներին և զին.ծառայողներին:

 Մշակվել է մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանություն

Մշակվել է մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանություն 24.07.2015

Հուլիսի 23-ին ՀՀ Կառավարությունը նիստին հավանություն է տվել ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից ներկայացված մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրին: Մեթոդաբանության նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան տնտեսական զարգացման մակարդակը, երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական, ապահովել տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերության մեղմացումը՝ առավել արդյունավետ օգտագործելով տնտեսական զարգացման ներուժը: Աղբյուրը` http://mtaes.am/

ՀՍՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՍՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 24.07.2015

2015 թվականի հուլիսի 28-ին, ժամը 18:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որը կուղեկցվի տոնական համերգային ծրագրով: Սիրով հրավիրում ենք բոլոր վայոցձորցիներին մասնակցելու մեր մարզի համար կարևոր և հիշարժան այս իրադարձությանը:

Այցելություն Հորսի համայնք

Այցելություն Հորսի համայնք 24.07.2015

Հուլիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, Հորսի համայնքի ղեկավար Շմավոն Ամիրգուլյանի ուղեկցությամբ Հորս համայնքում էր: Այցի շրջանակներում աշխատանքային խումբը եղավ Հորսի մշակույթի տանը, ծանոթացավ մշակույթի տան տեխնիկական վիճակին, որի տանիքի վերանորոգումը` ՀՀ կառավարության որոշմամբ, ընդգրկված է հրատապ լուծում պահանջող ծրագրերում: Տեղեկացնենք, որ Հորսի համայնքապետի առաջարկությամբ այցելություն կազմակերպվեց Հորսի ջրամբար,...

Շարունակվում են համայնքային այցերը

Շարունակվում են համայնքային այցերը 22.07.2015

Հուլիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, Ռինդի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի և Ելփինի համայնքապետ Խորեն Ավետիսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Ելփին և Ռինդ համայնքներում էին: Այցի նպատակը կերերի կուտակման և բերքահավաքի աշխատանքների ընթացքի դիտարկումն էր: Հանդիպման ժամանակ Հ. Սարգսյանը համայնքների ղեկավարներին հորդորեց առավել մեծ ուշադրություն դրաձնել և աջակցել գյուղացիական տնտեսություններին բերքահավաքը սեղմ ժամկետներում ավերտելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:47:08