Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվեց ՌԴ Արխանգելսկի մարզի մանկատան սաների ացը ՀՀ Վայոց ձորի մարզ

Ավարտվեց ՌԴ Արխանգելսկի մարզի մանկատան սաների ացը ՀՀ Վայոց ձորի մարզ 02.07.2015

Ինչպես հայտնի է, ՌԴ Արխանգելսկի մարզի կառավարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության համաձայնագրի շրջանակներում, հունիսի 25-ից հուլիսի 2-ը փոխադարձ այցով Վայոց ձորի մարզում էին Արխանգելսկի մարզի մանկատան սաները: Մանկատան սաներն իրենց հանգիստն անցկացրել են Ջերմուկի "Արարատ" մոր և մանկան առողջարանում: Երեխաները, համապատասխան բժշկական զննում անցնելուց հետո, ընդունել են նաև բուժման կուրսեր: Հունիսի 26-ից 28-ը երեխաների համար կազմակերպվել են շրջայցեր Ջերմուկի տեսարժան վայրեր: Երեխաներն այցելել են Գնդեվանք միջնադարյան եկեղեցական համալիր և Սբ. Գայանե եկեղեցի: Հատկանշական է, որ Սբ. Գայանե եկեղեցում, երեխաների այցի ժամանակ, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանի առաջնորդությամբ մկրտության կարգ էր անցկացվում և երեխաները հնարավություն ստացան ծանոթանալու Հայ Առաքելական Եկեղեցում անցկացվող մկրտության կարգին: Երեխաներն այցելել են նաև "Ջրահարսի վարսեր" Ջերմուկի մեծ ջրվեժ, Ջերմուկի ճոպանուղի, ինչպես նաև եղել են Կեչուտի ջրամբարում: Հունիսի 30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ, երեխաներն այցելել են Նորավանքի վանական համալիր, որտեղ հանդիպեցին Նորավանքի հոգևոր հովիվ տեր Սահակ քահանա Մարտիրոսյանին: Երեխաները ստացան Տեր Սահակի օրհնությունը, իսկ որպես Նորավանք կատարած այցի հիշատակ` Դադիվանքը և Նորավանքը պատկերող լուսանկարներ: Երեխաները եղել են նաև մարզկենտրոն Եղեգնաձորում և այցելել են Եղեգնաձորի երկրագիտական թանգարան: Այնուհետև երեխաները մեկնել են Մալիշկայի համայնք` Մ.Վ. Լոմոնոսովի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրինության և աշակերտների կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար: Հարկ է նշել, որ միջոցառումը նվիրված էր Մ.Վ. Լոմոնոսովին: Մանկատան սաների համար կազմակերպված համերգը համեմված էր ռուսական և հայկական ժողովրդական երգերով և հետաքրքրաշարժ խաղերով: Հուլիսի 1-ին երեխաներն այցելել են Ջերմուկի պատկերասրահ, որտեղ ցուցադրված են հայկական կերպարվեստի նորագույն շրջանի շուրջ 100 գեղանկարներ և քանդակներ: Պատկերասրահում երեխաները ներկայացրել են իրենց ուժերով պատրաստված փոքրիկ համերգային ծրագիր: Հարկ է նշել, որ երեխաները տպավորված են իրենց Հայաստան կատարած այցից, որի ընթացքում հնարավորություն է ընձեռնվել ծանոթանալու հայկական մշակույթին, արվեստին և պատմությանը: Այսօր` հուլիսի 2-ին, երեխաները կվերադառնան ՌԴ Արխանգելսկի մարզ:

Հանրային քննարկում <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում

Հանրային քննարկում <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում 02.07.2015

Հուլիսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի կողմից իրականացվող "Հրազդանից Շինուհայր միջանցքի էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի" երրորդ հատվածի վերաբնակեցման գործունեության պլանի վերաբերյալ` Վայոց ձորի մարզի Գետափ, Աղնջաձոր, Սալլի և Շատին համայնքների ազդակիր անձանց համար: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Լուսինե Զաքարյանը, "Հայֆաբ խորհրդատվական ընկերության" տեխնիկական անվտանգության և բնապահպանության հարցերի փորձագետ Միքայել Թևոսյանը, "Կալպատառու" ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Արմինե Պետրոսյանը, "Կալպատառու" ՓԲԸ-ի բնապահպանության և աշխատանքային անվտանգության հարցերի մասնագետ Բասաբ Բանդյոպադիյայը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, ինչպես նաև վերոհիշյալ համայնքների ղեկավարները և բնակիչները: Քննարկման ընթացքում ներկայացվեցին էլեկտրահաղորդիչ հենասյուների տեղադրման, կոորդինատների ճշգրտման և բնակիչների անվտանգության ապահովման, ինչպես նաև վնասների փոխհատուցման հետ կապված հիմնախնդիրները: Մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ սա կարևոր նշանակության պետական ծրագիր է, որի իրականացման ընթացքում պետք է բացառել բնակիչներին սպառնացող վնասները: Գետափ, Աղնջաձոր, Սալլի և Շատին համայնքների բնակիչները քննարկմանը ներկա մասնագետներին ուղղեցին իրենց հուզող այլ հարցեր` ստանալով սպառիչ պատասխաններ և համապատասխան տեղեկատվություն:

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի համայնքների խոշորացման հետ կապված հանրային քննարկում

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի համայնքների խոշորացման հետ կապված հանրային քննարկում 02.07.2015

Այսօր, հուլիսի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Վայք և Զառիթափ փնջերում համայնքների խոշորացման հետ կապված հանրային լսում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, "Համայնքների ֆինանսիստների միավորում" կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը, GIZ գերմանական կազմակերպության փորձագետներ, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները և ավագանիների անդամները: Վահան Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ իրականացվող պիլոտային ծրագրի թերություններից մեկը` բնակչության շրջանում իրազեկության պակասն է, որը լրացնելու համար հուլիսի 6-ից մեկնարկում են իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված հանդիպումներ ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Քննարկման ընթացքում ներկայացվեցին համայնքների խոշորացման գործընթացի առավելությունները և թերությունները, որոնց վերացման համար, ինչպես նշեց մարզպետ Հ. Սարգսյանը, պետք է աշխատել համատեղ ուժերով: Մարզպետը հավելեց նաև, որ մեր հանրապետությունում արդեն իսկ հասունացել է նման փոփոխություններ իրականացնելու պահը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցը Գոմք և Արտավան համայնքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցը Գոմք և Արտավան համայնքներ 01.07.2015

Հուլիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Գոմք և Արտավան համայնքներ: Մարզպետը և աշխատանքային խմբի անդամները Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանի հետ միասին այցելեցին համայնքապետարան, որտեղ հանդիպում կայացավ գյուղի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրեցին համայնքում առկա խնդիրները, մասնավորապես` խմելու և ոռոգման ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման, միջհամայնքային ճանապարհի բարեկարգման, գյուղ.տեխնիկայի ձեռքբերման և համայնքի դպորցի վերանորոգման հետ կապված: Արտավան համայնքում ևս բարձրացվեցին միջհամայնքային ճանապարհի բարեկագման և գյուղ.տեխնիկայի ձեռքբերման հարցերը: Համայնքի բնակիչները խոսեցին գյուղի բուժ.կետում խմելու ջրի խնդրի և դպրոցի համար նոր գույքի ձեռքբերման անհրաժեշտության մասին: Մարզպետը համայնքի բնակչության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համայնքի բնակիչները պետք է իրենք փորձեն լուծում տալ համայնքային հիմնախնդիրներին: Հարություն Սարգսյանը հավելեց նաև, որ բնակչության կողմից բարձրացված խնդիրները կքննարկվեն մարզային իշխանությունների կողմից և կընդգրկվեն առաջիկա տարիների մարզի զարգացման ծրագրերում:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը 30.06.2015

2015 թվականի հուլիսի 7-ին, ժամը՝ 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը, հետևյալ օրակարգով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետն անցելել է Եղեգնաձորի ռելեյի գործարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետն անցելել է Եղեգնաձորի ռելեյի գործարան 30.06.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Եղեգնաձորի ռելեյի գործարանում էր: Աշխատանքային այցի հիմնական նպատակը գործարանի աշխատաքներին ծանոթանալն էր: Այցի ընացքում մարզպետ Հ. Սարգսյանը շրջեց գործարանի արտադրամասերով և ծանոթացավ գործարանի աշխատանքային պայմաններին: Տեղեկացնենք, որ գործարանն ունի 150 աշխատակից: Գործարանի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկությամբ գործարանն ունի մոտ 165 արտադրատեսակ, իսկ մոտ ապագայում ծրագրվում է նաև այլ արտադրատեսակների արտադրություն: Ռ. Գրիգորյանը նշեց, որ գործարանի ողջ արտադրանքը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այս կապակցությամբ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգի միջև 19.04.2011թվականին ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Սա կարող է հնարավորություն ընձեռել գործարանին արտահանման և շուկայի ծավալների ընդլայնման համար, ինչն իր հերթին կնպաստի աշխատատեղերի ավալեցմանը և բնակչության որոշակի զանգվածի զբաղվածության խնդրի լուծմանը: Մարզպետը հավելեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցել և առաջակցել գործարանի աշխատանքներին` առավել արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով: Տեղեկացնենք, որ գործարանն ունի ավելի քան 500 աշխատատեղի ներուժ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53