Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է  Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստին 03.08.2015

Ս/թ օգոստոսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով՝ 1. ,,2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու և ՀՀ Վայոց ձորի մարզում միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ,, 2. ,, 2015 թվականի առաջին կիսամյակում մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին,,: 3. ,,Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը Վայոց ձորի մարզում ,, 4. ,,Ապրել անկախ և ներառվել համայնքում,, ծրագրի կատարման ընթացքը մարզում, հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակության մեջ: 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու և ՀՀ Վայոց ձորի մարզում միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Ծրագրի առանցքային կետերից են՝ ա/ թեքահարթակների կառուցում, բ/ մասնագիտական կրթության ապահովում, գ/ սոցիալական սպասարկման ծրագրեր, դ/հաշմանդամների ինտեգրում մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում ե/ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկվածության ապահովում: Մարզպետ Հ. Սարգսյանն առաջարկեց աշխատանքներ տանել, որպեսզի այն կառույցներում որտեղ թեքահարթակներ չեն կառուցվել, տեղադրվեն փայտից պատրաստված ժամանակավոր թեքահարթակներ:

Այցելություն սահմանամերձ Խաչիկի համայնք

Այցելություն սահմանամերձ Խաչիկի համայնք 31.07.2015

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր պետության և իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ մասին է վկայում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հուլիսի 31-ի հերթական աշխատանքային այցը Խաչիկի համայնք: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը և Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանը: Խաչիկի բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ: Գյուղի հացահատիկի ցանքատարածքները գտնվում են Նախիջևանի հետ սահմանագծային հատվածում: Մարզպետ Հ. Սարգսյանն այցելեց հացահատիկի ցանքատարածքներ, ծանոթացավ ցորենի հունձի աշխատանքների ընթացքին, բերքի ծավալներին, խոսվեց գյուղի ոռոգման ջրի և գյուղի բնակիչներին հուզող այլ խնդիրների շուրջ: Խաչիկի գյուղապետի տեղեկությամբ այս տարի կատարվել է ցորենի 210հա ցանքս, որից, հուլիսի 31-ի դրությամբ, հնձվել է 180հա` 16-17ց/հա բերքատվությամբ: Սակայն երաշտի պատճառով ցորենի հատիկները չմշկված են և սերմի համար պիտանի չեն: Գյուղում ոռոգումն իրականցվում է երկաստիճան ջրհանկայանի միջոցով, իսկ այս պայմաններում միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել կայուն ջրամատակարարում: Գյուղում ոռոգման ջրի հետ կապված խնդրի լուծման միակ տարբերակը ջրամբարի կառուցումն է: Գյուղապետ Վ. Ներսիսյանից տեղեկացանք, որ այս տարի սպասվում է խաղողի բավականին լավ բերք: Տեղեկացնենք, որ Խաչիկում շարունակվում են բնակարանաշինության աշխատանքները: Սա այն գյուղերից մեկն է, որտեղ բնակարանաշինությունը ռազմավարական անհրաժեշտություն է, ինչը նաև արտագաղթը կանխելու միջոցներից է: Հարկ է նշել, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ուժերով Խաչիկում կառուցվում են 3 և հիմնանորոգվում են 2 առանձնատներ: "Ապավեն համայնքներին" ԲՀԿ-ի աջակցությամբ Խաչիկ համայնքում կառուցվում է հրշեջ մեքենաների հենակետ: Կազմակերպության միջոցով և Խաչիկ համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվում են շինարարական փոքրածավալ աշխատանքներ: Նշված շինարարական ծրագիրն իրականացվում է նաև մարզի Ելփին, Չիվա, Արենի, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք և Հորբատեղ համայնքներում:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը 30.07.2015

2015 թվականի հուլիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2015 թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, մարզպետի օգնականը, > և > ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող հասարակական կազմակերպությունների նախագահներ: Մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի գործունեության 2015 թվականի առաջին կիսամյակի արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում մարզպետարանում մշտապես քննարկվել են մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Հ. Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնց ընթացքում նա տեղում ծանոթացել է համայնքապետարանի, համայնքում առկա խնդիրներին: Նա նշեց նաև, որ ՀՀ կառավարությունը վարում է մարզերի համաչափ զարգացման քաղաքականություն

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է 29.07.2015

Ուշադրություն Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-3-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,...

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսություն Վայոց ձորի մարզում

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսություն Վայոց ձորի մարզում 28.07.2015

Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը Վայոց ձորի մարզում դիմավորելու և դեպի Արարատի մարզ ճանապարհելու նպատակով այսօր Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ մարզը դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեի վանքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի ձեռամբ վառած Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանշական ջահը: Հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել Համահայկական ամառային խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի անդամ Սեպուհ Բաղդոյանը (Ավստրիայի ներկայացուցիչ): Օրհնության խոսք է հնչեցրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում ողջունել է Համահայկական խաղերի խորհրդանշական ջահի ներկայությունը մարզում և մասնավորապես նշել՝ ,, Այսօր, հուլիսի 28-ին, Վայոց ձորի համար մեծ պատիվ է ընդունել Համահայկական ամառային 6-րդ խաղերի երեք ջահերից մեկը, որի երթը մեկնարկել է Պարսկաստանում, հասել է Սյունիքի մարզ, այնուհետև Վայոց ձոր: Խորհրդանշական է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացումն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչը կարևոր հարթակ է մեր պետության ու ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու առումով: Սիրելի վայոցձորցիներ, այս պատմական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնի, քանզի այս խաղերն այն եզակի մրցույթներից են, որտեղ չկան պարտվողներ:

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեց 2015 թվականի ամառային զորակոչը

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեց 2015 թվականի ամառային զորակոչը 27.07.2015

Այսօր` հուլիսի 27-ին, Վայոց ձորում ավարտվեց 2015 թվականի ամառային զորակոչը: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կազմակերպված ամառային զորակոչի վերջին հավաքի նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը` հորդորելով լինել ուշիմ և աչալուրջ, լավագույնս ծառայել Հայոց բանակում և պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, օրհնելով նորակոչիկներին, հայոց զավակներին ցանկացավ ուժ, ամրություն և բարի վերադարձ: Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ևս տեղի ունեցավ ամառային զորակոչի 2015 թվականի վերջին հավաքը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը, զինվորական կոմիսարի տեղակալ Գասպար Հովսեփյանը, նորակոչիկների ծնողները և հարազատները: Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներն օրհնություն ստացան Վայոց ձորի թեմի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գոլուստ քահանա Սահակյանից: Տեղեկացնենք, որ Վայոց ձորում 2015 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 5-ին: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզի տարածքային զինկոմիսարիատների համագործակցությամբ ամառային զորակոչը կազմակերպվել և իրականացվել է պատշաճ մակարդակով: Անվտանգ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում Հայոց բանակի բոլոր նորակոչիկներին և զին.ծառայողներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28