Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են  ՀՀ Վայոց ձորի մարզպետի այցելությունները մարզի հանրակրթական  ուսումնական հաստատություններ

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետի այցելությունները մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ 26.08.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շարունակում է իր այցելությունները մարզի քաղաքային և գյուղական համայնքների ուսումնական հաստատություններ` նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Այսօր Հ. Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Վայքի հիմնական և ավագ դպրոցներ, քաղաքային վարժարան, այնուհետև մարզպետը եղել է նաև Խաչիկ համայնքի միջնակարգ դպրոցում:

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 25.08.2015

Ս/թ օգոստոսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 4-րդ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին՝

Նոր ուսումնական տարվան ընդառաջ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ 25.08.2015

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 և թիվ 2 հիմանական դպրոցներ, Եղեգնաձորի ավագ դպրոց և քաղաքային պետական հանրակրթական վարժարան: Մարզպետին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխտակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Մարզպետն աշխատանքային այցի ընթացքում շրջեց դպրոցների և վարժարանի շենքերի տարածքներում` ծանոթանալով շենքային, գույքային պայմաններին և նոր ուսումնական տարվա կազմակերպման աշխատանքների ընթացքին: Մարզպետը հանդիպումներ ունեցավ կրթօջախների մանկավարժական կոլեկտիվների հետ` պատասխանելով վերջիններիս կողմից բարձրացված հարցերին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին նաև ուսումնական տարվա մեկնարկին վերաբերող կազմակերպական բնույթի մի շարք հարցեր՝ այդ ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:

Նաիրի Սարոյանը նշանակվել է ՀՀ ՎՁՄ աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնում 25.08.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 21.08.2015թ. N151 հրամանով Նաիրի Սարոյանը նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալի պաշտոնում:

Տեղի ունեցավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 24.08.2015

Օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցությանն արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք անելիքներն ու ծրագրերը:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 24.08.2015

Ս/թ. օգոստոսի 28-ին, ժամը 11.00-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը: Օրակարգում՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08