Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ մշակույթի նախարարի  աշխատանքային այցը՝  Վայոց ձոր

ՀՀ մշակույթի նախարարի աշխատանքային այցը՝ Վայոց ձոր 03.09.2015

2015 թվականի սեպտեմբերի 2-ին աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզում էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ուղեկցությամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի: Մարզում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Վայքի քաղաքային մշակույթի տուն, արվեստի դպրոց և գրադարան:Վայքի արվեստի դպրոցի սաները փոքրիկ համերգային կատարումով հանդես եկան հյուրերի առջև: Այնուհետև այցելեցին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենրտրոն, որտեղ նախարարին ընդունեցին ավանդական աղ ու հացով և մշակույթի կենտրոնում գործող ,,Արմենիան ղողանջներ,, երգչախմբի գեղեցիկ կատարումով: Նախարարն այցելեց նաև նույն շենքում տեղակայված ,,Վայոց ձորի մարզային գրադարան,, ՊՈԱԿ: Նախարարի վերջին կանգառը Եղեգնաձորի երաժշտական դպրոցն էր, որտեղ բացվել էր Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի, Եղեգնաձորի գեղարվեստի և Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի սաների նկարների և ձեռարվեստի գործերի ցուցահանդես: Այստեղ նույնպես հյուրերին ընդունեցին փոքրիկ համերգային կատարումներով: Հ . Պողոսյանը շրջայց կատարեց այցելած մշակութային բոլոր հաստատություններում, ծանոթացավ աշխատանքային և շենքային պայմաններին: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Վայոց ձորի մարզի մշակութային կյանքին վերաբերող և հաստատությունների պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր:

Ուսուցման դասընթաց՝ քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ

Ուսուցման դասընթաց՝ քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ 03.09.2015

ՀՀ կառավարության աջակցությամբ հանրապետությունում ներդրման գործընթացի մեջ է գտնվում քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգը: Այս նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում սեպտեմբերի 3-ին անցկացվեց քաղաքաշինական թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ուսուցման դասընթաց, որին մասնակցում էին մարզի Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի քաղաքապետարանների, Ագարակաձոր, Արենի, Աղավնաձոր, Ազատեկ, Արտաբույնք, Արփի, Գետափ, Գլաձոր, Գնդեվազ, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Կարմրաշեն, Հերհեր, Մալիշկա, Չիվա, Շատին, Ռինդ և Վերնաշեն համայնքների գյուղապետարանների աշխատակիցներ: Համակարգի ներդրման նպատակն է՝ էականորեն պարզեցնել շինարարական թույլտվությունների ընթացակարգը, նպաստել կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Համակարգն ուղղված է նաև Հայաստանում քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեձը Լեռնային Ղարաբաղի Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեձը Լեռնային Ղարաբաղի Անկախության օրվա կապակցությամբ 02.09.2015

Սիրելի ՛ արցախցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: 24 տարի առաջ սկսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման և կայացման դժվարին գործը, որը բովվեց արցախյան պատերազմում և իր ուրույն նշանակությունն ունեցավ հայ ժողովրդի պատմության էջերում: Հայաստանը և Արցախը կողք-կողքի կռվեցին և հաղթանակած դուրս եկան պարտադրված պատերազմում: Հաղթեցին և ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայը միասնական է և հզոր կամքի տեր: Սիրելի՛ հայրենակիցներ, արցախյան պատերազմի դաժան տարիների ընթացքում հայությունը ենթարկվեց մեծ փորձությունների, ունեցավ բազում կորուստներ, սակայն չկորցրեց իր հավատը, պայքարեց հանուն ազատության և կարողացավ հաղթահարել պատերազմի արդյունքում առաջացած դժվարությունները`ստեղծելով ուժեղ և ազատ պետություն: Այսօր էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահամաններում տեղի ունեցող դեպքերը ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը շարունակում է պայքարը հանուն իր Հայրենիքի ազատության և պաշտպանության, մարտնչում է իր զավակների`անկախ երկրում ապրելու և պայծառ ապագայի համար: Սիրելի՛ արցախցիներ, ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորելով ձեզ անկախության տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և, որ մեր ապագա սերունդներն ապրեն խաղաղ և պատերազմից զերծ երկրում:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.09.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի օգոստոս ամսին կատարած աշխատանքների մասին.

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.09.2015

2015 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է սամանամերձ համայնքների դպրոցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է սամանամերձ համայնքների դպրոցներ 01.09.2015

2015 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ Խնձորուտ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս և Զառիթափ համայնքների միջնակարգ դպրոցներ: Մարզպետ Հ. Սարգսյանը ժամը 9.00-ին եղել է Խնձորուտի դպրոցում, ժամը 10.00-ին Բարձրունու, ժամը 11.00-ին Սերսի, ժամը 11.30-ին Մարտիրոս և ժամը 12.00-ին Զառիթափի դպրոցներում: Հ. Սարգսյանը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մարզպետը հանդիպում է ունեցել ուսուցչական կոլեկտիվների հետ, ծանոթացել դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպելու պայմաններին և առկա խնդիրներին: Բոլոր համայնքներում ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին ներկա են եղել համայնքների ղեկավարները, որոնք նույնպես ողջունել են տոնական միջոցառումների մասնակիցներին և գրենական պիտույքներ նվիրել առաջին դասարան հաճախող երեխաներին: Զառիթափ համայնքի դպրոցականներն ունեին հաճելի անակնկալ: Աշակերտների ուրախությունը մեծ էր, քանզի նրանք հենց սեպտեմբերի 1-ին ստացան դպրոցական մարզագույք, որ դպրոցին նվեր էր ուղարկել ՀՀ Վարչապետ Հովիկ Արբրահամյանը: Մարզագույք ունենալու խնդրանքով Զառիթափի ուսուցիչները ՀՀ Վարչապետին էին դիմել ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում հանդիպման ժամանակ: Դպրոցի տնօրենը ելույթի ընթացքում իր երախտագիտությունը հայտնեց դպրոցի համար արժեքավոր նվերի համար և խնդրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին իրենց երախտագիտության խոսքը փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Արբրահամյանին: Հետաքրքիր զուգադիպությամբ գույքը դպրոց հասցվեց մարզպետի այցի ժամանակ: Մարզպետը հույս հայտնեց, որ մարզագույքի առկայությունը կխթանի ֆիզկուլտուրայի դասերի արդյունավետության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին՝ աշակերտների առողջ ապրելակերպի կազմակերպմանը: Նշենք, որ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը եղել է Ելփին և Չիվա համայնքների, իսկ Մելս Հարությունյանը Ջերմուկ և Գնդեվազ համայնքների դպրոցներում: Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական բոլոր հաստատություններում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել մարզային իշխանության ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:02:01