Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

19.05.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, Տի և ՀԳՄ հարցերի վարչությունների, ինչպես նաև ՏՀԿ բաժնի պետերը: Խորհրդակցության օրակարգում ընգրկված էին Ջերմուկում ՀՀ շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի նախկին ղեկավար Ստյոպա Ավագյանի հուշամրցաշարի, Վայոց ձորի դպրոցներում 2017 թ. շրջանավարտների համար կազմակերպվելիք Վերջին զանգի և մայիսի 27-ին նախատեսված սանմաքրման հանրապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերը:
Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց դպրոցներում <<Վերջին դասի>> կազմակերպման ընթացքով: Վարչության պետ Արփիար Ղազարյանը զեկուցեց դպրոցների տնօրենների հետ տարվող աշխատանքների մասին: Վարչության պետը տեղեկացրեց, որ մայիսի 26-ին մարզի դպրոցներ կայցելեն մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Նշենք, որ << Վերջին զանգի>> օրը մարզպետ Հ. Սարգսյանը կայցելի սահմանապահ Խաչիկ համայնքի դպրոց:
Մարզպետը ևս մեկ անգամ հանձնարարեց վարչության պետին՝ դպրոցներում դրամահավաքի բացառման նպատակով անել հնարավոր բոլոր քայլերը: Իսկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղեկալ Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ հուշամրցաշարի կազմակերպչական աշխատանքների քննարկմանը մասնակցելու համար Ջերմուկ գործուղել մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանին և կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհանիսյանին:
Օրակարգի երրորդ հարցի՝ շաբաթօրյակի կազմակերպման համար կատարված աշխատանքները ներկայացրեց Տի և ՀԳՄ հարցերի վարչության պետ Նորայր Սիմոնյանը:
Հարցերի վերաբերյալ արտահայտվեցին մարզպետի տեղակալները: Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը տեղեկացրեց, որ ի լրումն մարզի համայնքների ղեկավարներին ուղարկված նախորդ շրջաբերական նամակների, նոր շրջաբերականներ են ուղարկվել Ջերմուկի քաղաքապետին՝ Գնդեվազ, Հերհեր և Կարմրաշեն համայնքներում աղբահանություն կազմակերպելու, իսկ Վայքի քաղաքապետին՝ պայմանագրային կարգով Զառիթափ խոշորացված համայնքի բնակավայրերում աղբահանության իրականացման աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58