Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Միջոցառումներ նվիրված Գրադարանավարի օրվան 11.10.2016
Եղեգնաձորի մարզային գրադարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ կազմակերպվել է միջոցառումների շարք, նվիրված Գրադարանավարի օրվան:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 10.10.2016
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով: Խորհրդակցությանը քննարկվեցին Ջերմուկում Արփայի առափնյա ճեմուղու շինարարության ավարտի, աշնանացանի, մարզում արտադրված խաղողի մթերումների, գնումների գործընթացի, առողջապահական խնդիրների, սահմանամերձ համայնքներում կինո-աշուն փառատոնի կազմակերպման, մարզային զարգացման ծրագրի կազման, Հայ-ռուսական համատեղ ֆորումի մասնակցության, մարզային ենթակայությամբ կազմակերպություններում աուդիտի անցկացման, ճանապարների ընթացիկ վերանորոգումների, ներառական կրթության, ՏԻՄ ընտրություններից հետո համայնքներում
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.10.2016
Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ 07.10.2016
Հարգելի գրադարանավարներ: Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Գրադարանավարի դերը միշտ էլ կարևոր է եղել մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման ապահովման, ինչու չէ, նաև հասարակության բոլոր անդամների մոտ բարձրաճաշակ գրականության հանդեպ հետաքրքրության ձևավորման գործում: Սակայն Ձեր դերն առավել կարևորվում է մեր օրերում, քանզի համակարգչային տեխնիկան ներխուժել է մեր կյանք, դարձել մատաղ սերնդի կենցաղի անբաժանելի բաղադրիչը, որի պատճառով Ձեզանից հավելյալ ճիգեր է պահանջվում, որպեսզի կարողանաք կազմակերպված բովանդակային միջոցառումների ազդեցության արդյունքում՝ հետաքրքրություն ձևավորելով գրքի ու գրականության նկատմամբ, դպրոցական երեխաների, ինչպես նաև պատանիների մեջ սեր առաջացնել գրքի ու ընթերցանության հանդեպ, վերաձևավորելով գրականության և ընթերցանության նկատմամբ մեր ժողովրդի ավանդաբար ունեցած սերն ու հետաքրքրությունը: Գրադարաններում են ամբարված հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային գրականության հանճարների ստեղծած մտավոր գանձերը, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, պատկերացումներ կազմելու ապագայի մասին և ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը: Տեխնոլոգիաները որքան էլ զարգանան, գիրքն է դարերով եղել

Միջոցառում նվիրված Ուսուցչի օրվան 06.10.2016
Հոկտեմբերի 5-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Ուսուցչի օրվա կապակցությամբ պատվոգրով պարգևատրել էր մարզի հանրակրթության ոլորտում աշխատող և վաստակած հանգստի անցած մի խումբ ուսուցիչների: Պատվոգրերը ուսուցիչներին հանձնեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Միջոցառման մասնակիցների համար տրվեց գեղեցիկ համերգ, որի ընթացքում իրենց երգային ու գործիքային կատարումներով հանդես եկան Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ուսուցիչներն ու սաները:



