Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Հանդիպում <<Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա>> հիմնադրամի ներկայացուցիչների հետ 10.09.2015

Սեպտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանի և ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում,, ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում,, ծրագիրը` Եվրամիության ֆինանսավորմամբ, իրակացվում է ,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամի կողմից Վայքի և Սպիտակի քաղաքապետարանների հետ համագործակցությամբ: Ծրագրի իրականացման աշխատանքները մեկնարկել են 2015 թվականին, որի տևողությունը 4 տարի է: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրային ընթացիկ խնդիրներ և հետագա աշխատանքների իրականացման հետ կապված այլ հարցեր:

Վայոց ձորի մարզում ավարտին է մոտենում ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագիրը

Վայոց ձորի մարզում ավարտին է մոտենում ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագիրը 10.09.2015

Այսօր` սեպտեմբերի 10-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում` բրիտանական >-Հայաստան կազմակերպության կողմից Վայոց ձորի մարզում իրականացվող > (ԱՌՆ) ծրագրի ավարատական փուլի հետ կապված: Հանդիպում-քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում և Վրաստանում >-ի համակարգող Աննա Պալոմկան, > ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը, ծրագրերի անկախ գնահատող Արմեն Գրիգորյանը, "Ապավեն համայնքներին" ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Մանասյանը, "Ընդդեմ իրավական կամայականությունների" ՀԿ-ի նախագահ Արթուր Հարությունյանը և Վայոց ձորի մարզի աղետների ռիսկերի նվազեցման աշխատանքային խումբը: > ծրագրի շրջանակներում մարզի Ելփին, Չիվա, Խաչիկ, Արենի, Արփի, Հորբատեղ, Արտաբույնք և Ագարակաձոր համայնքներում իրականացվել են փոքրածավալ շինարարական աշխատանքներ: Նշված համայնքների դպրոցականների շրջանում իրականացվել են նաև ուսումնական վարժանքներ, դասընթացներ աղետների, արտակարգ իրավիճակների դեպքերում համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռք բերման, բարելավման և դրանց կիրառման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները: Մարզպետ Հ. Սարգսյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացրած ծրագիրը, հույս հայտնեց, որ ծրագիրը իր շարունակությունը կունենա` իր մեջ ընդգրկելով մարզի մյուս համայնքները: > ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը նշեց, որ մարզում առկա են լավ հիմքեր և հրաշալի մասնագետներ, որոնք կարող են նախադրյալ հանդիսանալ ծրագրի շարունակականությունը ապահովելու առումով:

Զարգացման նոր ծրագիր Վայոց ձորի մարզում

Զարգացման նոր ծրագիր Վայոց ձորի մարզում 09.09.2015

Գերմանիայի Դաշտային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացնում է > ծրագիրը: Ծրագրում ընդգրկված են Վայոց ձորի Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքները: Այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ անցկացվեց աշխատանքային հանդիպում Արենի, Խաչիկ և Գնիշիկ համայնքների ղեկավարների հետ, քննարկվեցին ծրագրի իրականցման ընթացիկ հարցեր և հիմնախնդիրներ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Ծրագրի նպատակը համայնքներին ապրուստի դիվերսիֆիկացումը զարգացնելու գործում աջակցություն ցուցաբերելն է` ստեղծելով խթաններ և այլընտրանքային ապրուստի միջոցներ, պահպանել կենսաբազմազանությունը և էկոհամակարգային ծառայությունները` նվազեցնելով բնական ռեսուրսների ոչ կայուն օգտագործումը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև աղքատության կրճատմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղեկացնենք, որ վերոնշյալ ծրագիրն իրականացվում է նաև ՀՀ Սյունիքի մարզում:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 08.09.2015

Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի սեպտեմբերի 11-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Աշխատանքային հանդիպում

Աշխատանքային հանդիպում 08.09.2015

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում Աղավնաձոր, Ռինդ, Ելփին, Մալիշկա, Արենի և Գլաձոր համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման հարցերը: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց աշխատանքներ տանել խաղողի այգիների մշակման ուղղությամբ` որակյալ բերք ստանալու նպատակով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքներ իրականացնել մթերող կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավոր լինի արտադրված խաղողի բերքը իրացնել ժամանակին և անկորուստ:

Ազատամարտիկների երեխաները և թոռնիկները ամառային հանգիստն անցկացրել են Սոչի քաղաքում

Ազատամարտիկների երեխաները և թոռնիկները ամառային հանգիստն անցկացրել են Սոչի քաղաքում 08.09.2015

2015 թվականի օգոստոսի 15-30-ը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ռուսաաստանի Դաշնության Սոչի քաղաքում իրենց ամառային հանգիստն են անցկացրել հանրապետության տարբեր մարզերի մի խումբ դպրոցահասակ երեխաներ, որոնք ազատամարտիկներիի երեխաներ են կամ թոռնիկներ: Սոչիում երեխաների հանգիստը, այցերը տարբեր տեսարժան վայրեր իրականցվել են ռուսաստանաբնակ հայ բարերար Վալերի Մուրադյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ: Վայոց ձորի մարզից Սոչի է մեկնել Վայքի ավագ դպորցի սան, Հարություն Հակոբյանը, որը ազատամարտիկ, Երկրապահ կամավորների միության անդամ Նարիբեկ Հակոբյանի թոռնիկն է: Այսօր` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց Հարություն Հակոբյանին: Հանդիպման ժամանակ Հարությունը կիսվեց իր տպավորություններով և ամոռանալի հուշերով, պատմեց ձեռք բերած գիտելիքների, նոր ծանոթությունների և ընկերների մասին: Հարությունը մարզպետին փոխանցեց իր պապիկի և ծնողների երախտագիտությունը` իրենց զավակին նման հնարավորություն ընձեռելու համար: Տեղեկացնենք, որ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և Վայք քաղաքի ավագ դպրոցի տնօրեն Թարո Հակոբյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38