Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ 2017 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը

09.01.2017

 2017  թվականի առաջին աշխատանքային օրը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ ընթացիկ տարվա  գործակարգավարական առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը

Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների  ղեկավարները հակիրճ հաղորդում ներկայացրին նախորդ տարվա  ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների մասին,  ինչպես նաև ընթացիկ շաբաթվա մեջ իրականացվելիք ծրագրերն ու կազմակերպվելիք աշխատանքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին ձմեռային զորակոչի կազմակերպմանը, համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների համար համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվության իրավունքի վերաբերյալ մարզպետարան պատշաճ իրազեկմանը,  ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներին, գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռք բերված աշնանացան սերմացուի պարտքերի վերադարձման ընթացքին,  սպասվելիք գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին, առողջապահական, կրթական, հողօգտագործման ոլորտների խնդիրներին, մարզային զարգացման ռազմավարական ծրագրին և համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին առնչվող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության կապի և տրանսպորտի բաժնի պետին հանձնարարեց ձմեռային զորակոչի ողջ ընթացքում մարզի տարածքով անցնող մայրուղու սպասարկման աշխատանքները պահել  ուշադրության կենտրոնում, իսկ առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝ նորակոչիկներին տեղափոխող ավտոմեքենաներին  բուժշպասարկման բրիգադաների ուղեկցումը կազմակերպելու  աշխատանքները:
  Խորհրդակցության ամփոփիչ խոսքում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված ընթացիկ տարվա ընթացքում նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում նախատեսվելիք ծրագրերին  և շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38