Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

28.12.2016

 2016 թվականի դեկտեմբերի 27-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ:
Օրակարգում ներառված էր՝ 2016թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Եղեգնաձորի մշակույթի կենտրոն>> և <<Եղեգնաձորի երաժշտական դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված մշակույթային միջոցառումների ֆինանսական աուդիտի և մարզպետարանի աշխատակազմի 4-րդ եռամսյակի գնումների գործընթացի կատարողականի աուդիտի հաշվետվությունների, Վայոց ձորի մարզպետարանի 2017-2019թթ.-ի ռազմավարական և 2017թ.-ի տարեկան ծրագրերի նախագծերի նեկայացում, ինչպես նաև 2016թ.-ի ներքին աուդիտի հատատված ծրագրով իրականացված աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունների և խախտումների վերացման մասին հաղորդում:
Հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Նարինե Մաղաքյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1. Ներքին աուդիտի բաժնին՝ աուդիտի հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
2. Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը, որպես պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանում, մշակույթային միջոցառումների պայմանագրի կատարման համար սահմանել ժամկետներ:
3. Հավանություն տալ Վայոց ձորի մարզպետարանի 2017-2019թ.թ.-ի ռազմավարական և 2017թ.-ի տարեկան ծրագրերի նախագծերին:
4. Ընդունել ի գիտություն 2016թ.-ի ներքին աուդիտի հատատված ծրագրով իրականացված աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունների և խախտումների վերացման մասին հաղորդումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45