Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը

12.01.2017

 Այսօր Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի ձմեռային զորակոչը: ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2017 թվականի ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկները:
Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Սուրբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Կարեն Բաբայանը: Մարզպետի տեղակալը նորակոչիկներին բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն   մաղթեց, նշելով, որ հայրենիքի սահմանները պաշտպանելը  սրբազան գործ է : 

Զինվորական կոմիսար ամուր կամք և մարտունակություն մաղթեց նորակոչիկներին և իր խոսքում հույս հայտնեց, որ նրանք Հայոց բանակում Վայոց  ձորի անունը բարձր կպահեն, որովհետև վայոցձորցի զինվորները միշտ աչքի են ընկելիրենց  կարգապահությամբ: 

Ելույթ ունեցողները նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու հարազատներին համբերություն մաղթեցին և շնորհակալություն հայտնեցին հայրենասեր զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար:
Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, մարզպետարանի պաշտոնատար այլ անձիք, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, նորակոչ զինվորների ծնողները և հարազատները:
Նորակոչիկներին օրհնության խոսք ասաց և  բարձր մարտական ոգով ծառայելու մաղթանքներ հղեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը: Օրհնություն ստանալուց հետո նորակոչիկները խաչեր նվեր ստացան, որից հետո  հայրենասիրական երգերի հնչյունների ներքո հրաժեշտ տվեցին իրենց հարազատներին և ուղևորվեցին հանրապետական կենտրոնական հավաքակայան:

Մենք նույնպես միանում  ենք հնչած  բոլոր բարեմաղթանքներին և խաղաղ ու անվտանգ  ծառայություն ենք մաղթում մեր հանրապետության բոլոր նորակոչիկներին և զինծառայողներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57