Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Դիակոնիա-Հայաստան>> հիմնադրամի ներկայացուցիչները Վայոց ձորում

28.12.2016

 Դեկտեմբերի 26-ին <<Դիակոնիա-Հայաստան>> հիմնադրամի ներկայացուցիչները
hանդիպեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: : Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ` Արամ Գրիգորյանը: Հյուրերը նշեցին ,որ այցն ունի մարզի սոցիալական ոլորտի խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծմանն օժանդակելու արդյունավետ ծրագրեր մշակելու նպատակ: Նրանց ներկայացվեց մարզի սոցիալական խնդիրներն ու առաջնահերթ ոլորտները:
Հյուրերի խնդրանքով Հ. Սարգսյանը տեղեկություններ ներկայացրեց մարզի վերաբերյալ, նշելով որ մարզում մեծապես զբաղվում են գյուղատնտեսական արտադրանքի աճեցմամբ, գինեգործությամբ, անասնապահությամբ, հանքային ջրերի արտադրությամբ, առողջարանային հանգստի կազմակերպմամբ, իսկ առաջիկա տարիներին զարգացում կապրի նաև հանքարդյունաբերությունը: Մարզն ունի նաև տուրիզմի զարգացման մեծ հնարավորություններ և հեռանկար: Նա ողջունելի համարեց կազմակերպության գործունեությունը և շնորհակալություն հայտնեց մարզի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:
Նշենք, որ հիմնադրամի ներկայացուցիչները դատարկաձեռն չէին եկել մարզ: Նրանք սննդի տեսքով օգնություն էին բերել: Սննդօգնության արկղերը բաժին հասան մարզի 250 անապահով ընտանիքներին:
Որպեսզի սպասվելիք ծրագրերը համահունչ լինեն Վայոց ձորի անապահովների կարիքներին, հիմնադրամի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին առավել սերտորեն համագործակցել մարզպետարանի հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:37:38