Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 03.04.2017
2017 թվականի մարտ ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների

ՀՀ առողջապահության նախարարը աշխատանքային այցով եղել է Վայոց ձորում 03.04.2017
Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը եղել է նաև Վայքի բուժական կենտրոնում։ Հեմոդիալիզի բաժանմունքում բուժվողները գոհունակություն են հայտնել ինչպես տեղում իրենց բուժումն ապահովելու համար կառավարության կողմից ժամանակակից սարքավորումներով բաժանմունք կազմակերպելու, այնպես էլ` բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի համար։ Բուժաշխատողների հետ հանդիպման ընթացքում Լևոն Ալթունյանն այստեղ ևս ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի առաջին կանգառը Եղեգնաձորի բժշկական կենտրոնում էր: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է դեռ 2007 թվականին Համաշխարհային բանկի և կառավարության ծրագրով հիմնանորոգված հիվանդանոցի լաբորատոր-գործիքային հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման ընթացքին: Ակնաբուժական կաբինետում Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ հնարավորություններ կան նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած > ծրագիրը տեղում կազմակերպելու համար: Կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է
2017 թվականի մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: 2017 թվականի առաջին կիսամյակում
Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 27.03.2017
Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

<<Հայրենի եզերք>> խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի պատկերասրահում 21.03.2017
Մարտի 18-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց > խորագրով ցուցահանդեսը, որն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի > ծրագրի շրջանակում: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի վարիչ Գոհար Ավագյանը: Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը հանդես եկավ օրհնության:Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, Վայոց ձորի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀԱՊ-ի փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանը: Ցուցահանդեսի ընթացքում գեղեցիկ ելույթով հանդես եկան Եղեգնաձորի մշակույթի տան > երչախմբի սաները, Մարո Սիմոնյանի ղեկավարությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին


