Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի պատվիրակության այցը՝ Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաք 04.04.2017
ՀՀ Վայոց ձորի պատվիրակությունը պաշտոնական այցով մարտի 24-ից 28-ը գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաքում: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Ռաֆֆի Խաչատրյանը: Այցի նպատակը ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքի և Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոդ դ’Ազյուր շրջանի Վար դեպարտամենտի Բանդոլ քաղաքի միջև քույրացման համաձայնագրի ստորագրումն էր և Բանդոլ քաղաքի գլխավոր պուրակում հայկական խաչքարի տեղադրումը: Այցի ողջ ընթացքում հայկական պատվիրակությանն ուղեկցել են Բանդոլի քաղաքապետ Ժան Պոլ Ժոզեֆը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանը, հյուպատոս Սամվել Լալայանը: Մարտի 25-ին
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 04.04.2017
Սահմանված կարգի համաձայն` 2017 թվականի ապրիլի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Տեղեկատվություն 03.04.2017
2017 թվականի մարտ ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների

ՀՀ առողջապահության նախարարը աշխատանքային այցով եղել է Վայոց ձորում 03.04.2017
Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը եղել է նաև Վայքի բուժական կենտրոնում։ Հեմոդիալիզի բաժանմունքում բուժվողները գոհունակություն են հայտնել ինչպես տեղում իրենց բուժումն ապահովելու համար կառավարության կողմից ժամանակակից սարքավորումներով բաժանմունք կազմակերպելու, այնպես էլ` բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի համար։ Բուժաշխատողների հետ հանդիպման ընթացքում Լևոն Ալթունյանն այստեղ ևս ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի առաջին կանգառը Եղեգնաձորի բժշկական կենտրոնում էր: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է դեռ 2007 թվականին Համաշխարհային բանկի և կառավարության ծրագրով հիմնանորոգված հիվանդանոցի լաբորատոր-գործիքային հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման ընթացքին: Ակնաբուժական կաբինետում Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ հնարավորություններ կան նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած > ծրագիրը տեղում կազմակերպելու համար: Կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է
2017 թվականի մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: 2017 թվականի առաջին կիսամյակում


