Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալը հանդիպել է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի վայոցձորցի մասնակիցներին

Մարզպետի տեղակալը հանդիպել է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի վայոցձորցի մասնակիցներին 08.10.2015

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը հանդիպել է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,, մրցույթի վայոցձորցի մասնակիցներին, որոնք մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ուղեկցությամբ մեկնում էին Ծաղկաձոր, մասնակցելու հոկտեմբերի 8-ից 11-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայանալիք մրցույթին: Մելս Հարությունյանը զրուցել է մրցույթի մեկնող վայոցձորյան թիմակիցների հետ, նրանց մաղթել բարի ճանապարհ, հաջող ելույթներ և հաղթանակ: Նշենք, որ համաձայն կանոնադրության՝ Վայոց ձորի թիմի կազմում ընդգրկվել են հաշմանդամություն ունեցող 10 մասնակից և 2 ներկայացուցիչ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Գրադարանավարի օրվա առիթով այցելեց մարզային գրադարան և շնորհակալագրերով պարգևատրեց մի խումբ գրադարանավարների

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Գրադարանավարի օրվա առիթով այցելեց մարզային գրադարան և շնորհակալագրերով պարգևատրեց մի խումբ գրադարանավարների 07.10.2015

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց մարզային գրադարան և հանդիպում ունեցավ գրադարանի աշխատակիցների հետ: Հանդիպման բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, որը մարզպետին շնորհակալություն հայտնեց իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության և անհրաժեշտ օժանդակության համար: Այնուհետև մարզպետ Հարություն Սարգսյանը Գրադարանավարի օրվա կապակցությամբ շնորհավորեց ներկաներին և նշեց, որ ի դիմս նրանց շնորհավորում է նաև Վայոց ձորի մարզի համայնքային և դպրոցական գրադարանների բոլոր աշխատակիցներին: Հ. Սարգսյանն իր խոսքում կարևորեց գրադարանավարների դերը՝ ինտերնետի իշխող դերակատարությամբ մեր դարաշրջանում, առանձնապես դպրոցահասակ երեխաների մոտ գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն և սեր ձևավորելու գործում: Մարզպետը գրադարանավարներին մաղթեց առողջություն, աշխատանքային հաջողություններ և բազմաբովանդակ միջոցառումների, գրական երեկոների և ցերեկույթների ձեռնարկումներ: Մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց Մարզային գրադարանի երկարամյա տնօրեն Ռոզա Լևոնյանին և մի խումբ այլ աշխատակիցների: Տնօրեն Ռոզա Լևոնյանն էլ իր հերթին շնորհակալագրեր հանձնեց երիտասարդ գրադարանավարների:

Տեղի ունեցավ հղիության արհեստական և սեռով պայմանավորված ընդհատումներ դեմ պայքարի ՍՀՎՀԿ ՀԿ-ի ծրագրի բացումը

Տեղի ունեցավ հղիության արհեստական և սեռով պայմանավորված ընդհատումներ դեմ պայքարի ՍՀՎՀԿ ՀԿ-ի ծրագրի բացումը 07.10.2015

Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում տեղի ունեցավ > հասարակական կազմակերպության կողմից իրականացվող > ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Հղիության արհեստական և սեռով պայմանավորված ընդհատումները Հայաստանի ժողովրդագրական զարգացման հիմնախնդիրներից են: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից կատարված վիճակագրական տվյալների վերջին տարիներին մեր երկրում տարեկան կատարվում է հղիության` սեռով պայմանավորված 1500 արհեստական ընդհատում: Հայաստանում աղջիկ-տղա հարաբերակցության խախտումը կազմել է 114 տղա-100 աղջիկ: >,-իր խոսքում նշեց > ՀԿ-ի ներկայացուցիչ Խնկանուշ Մարկոսյանը: Հանդիպմանը ներկա գտնվող Վայոց ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանն ասաց, որ այս երևույթը դատապարտելի է, հոգևոր ընկալմամբ՝ մեղք է և հանցագործություն Աստծո և մարդու հանդեպ: >,- իր խոսքն ավարտեց Տեր Ներսես քահանա Արշակյանը: > ծրագրի նպատակն է անհրաժեշտ և համապատասխան տեղեկատվության, բուկլետների, պաստառների տարածմամբ, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումով և համապատասխան մասնագետների օգնությամբ կրթել և հնարավորինս փոխել ավանդական մտածելակերպը` նպաստելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի և դրանից բխող այլ խնդիրների կանխմանը: Ծրագրի շրջանակներում այցեր և դասընթացներ են կազմակերպվելու Վայոց ձորի 10 գյուղական համայնքներում` Աղավնաձոր, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք, Մալիշկա, Գլաձոր, Վերնաշեն, Շատին, Չիվա և Ռինդ: Հետագայում համայնքներում կստեղծվեն երիտասարդներից, մայրիկներից, ընտանիքներից կազմված ակումբներ, որոնք կգործեն նաև ծրագրի ավարտից հետո: Հանդիպման ավարտին մասնակիցներին բաժանվեցին բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ և > խորագրով թևնոցներ: Ցանկանում եմ մեջբերել մեծն Գարեգին Նժդեհի խոսքերը. >: Ուստի, մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի նպաստել սեռով պայմանավորված և հղիության արհեստական ընդհատման դեպքերի կանխմանը` օգնելով մեր ապագա մայրերի և զինվորների լույս աշխարհ գալուն:

Հանդիպման վայրը` գրադարան

Հանդիպման վայրը` գրադարան 07.10.2015

Արդեն ավանդական դարձած ,,Հանդիպման վայրը` գրադարան,, ծրագիրն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 3-ին` ,,Դարձիր գրադարանի բարեկամ,, կարգախոսով, որի նպատակն է նպաստել սահմանամերձ համայնքների գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելուն: Սիրով ներկայացնում ենք Վայոց ձորի մարզային գրադարանի կողմից կազմակերպված Գրադարանային երեկոյի ծրագիրը:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 07.10.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ 06.10.2015

Հարգելի գրադարանավարներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա, կապակցությամբ: Հարգելիներս, միշտ էլ կարևոր է եղել գրադարանավարի դերը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման ապահովման գործում: Սակայն Ձեր դերն առավել կարևորվում է մեր օրերում, երբ համակարգչային տեխնիկան ներխուժել է մեր կյանք, դարձել մատաղ սերնդի կենցաղի անբաժանելի բաղադրիչը: Այս հանգամանքը Ձեզանից հավելյալ ճիգեր է պահանջվում, որ ոչ պարտադրանքով, այլ՝ կազմակերպված բովանդակային միջոցառումների ազդեցության արդյունքում՝ հետաքրքրություն ձևավորելով գրքի ու գրականության նկատմամբ, դպրոցական երեխաների, ինչու ոչ, նաև պատանիների մեջ սեր առաջացնել գրքի ու ընթերցանության հանդեպ, վերաձևավորելով գրականության և ընթերցանության նկատմամբ մեր ժողովրդի ավանդաբար ունեցած սերն ու հետաքրքրությունը: Հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային գրականության հանճարների ստեղծած մտավոր գանձերն ամբարված են գրադարաններում, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, պատկերացումներ կազմելու ապագայի մասին և ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը: Գիրքն է միակ ճշմարիտ ուղին ,,Բանն հանճարոյ,, իմանալու ճանապարհին: Որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, գիրքն այնուամենայնիվ դարերով եղել է ու այսօր էլ մնում է գիտելիքի ձեռքբերման ամենահուսալի աղբյուրը: Համոզված եմ, որ Ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ վայոցձորյան մատաղ սերնդի հոգում մշտապես վառ ու բորբոք կպահեք սերն ընթերցանության, գրքի ու գրականության նկատմամբ: Հարգելի գրադարանավարներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ՝ Ձեր պատվաբեր աշխատանքում ու պատասխանատու առաքելության իրականացման մեջ: Ձեզ՝ աշխատանքային հաջողություններ, բարօրություն և ընտանեկան երջանկություն:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40