Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ 04.11.2015

Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ: Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Կարևորելով սոցիալական աշխատանքի անհրաժեշտությունը և այդ գործում ձեր ունեցած դերն ու տարիների փորձը, մաղթում եմ նվիրվածություն ձեր աշխատանքին, ուժ ու աշխատանքային կորով, սոցիալական մարտահրավերներին դիմակայելու և դրանք հնարավորինս հեշտությամբ հաղթահարելու գործում: Համոզված եմ, որ մարզում սոցիալական լարվածության նվազեցման գործում դուք ձեր նպաստն եք բերում մեր մարզի տարեցների նկատմամբ դրսևորած հոգատարությամբ, հասարակության խոցելի խմբերին նեցուկ լինելու, մարդկանց ցավերին ապրումակցելու և հոգսերը փարատելու ձեր կարողությամբ: Հաջողությունն ու ձեռքբերումներն ավելի արդյունավետ կարող է լինել մասնագիտական խմբերի համախմբվելու և համագործակցաբար աշխատելու պայմաններում: Ուստի սոցիալական աշխատողի առաքելությունը՝ սոցիալական աջակցության ծառայություններ մատուցելու գործընթացն իրապես որակական բարձր մակարդակով կատարելու համար պետք է ներ դնել մեծ ջանքեր ու համատեղել սոցիալական ոլորտի բոլոր աշխատակիցների, ոլորտի վետերանների հարուստ կենսափորձը, գիտելիքներն ու հմտությունները, ի շահ մեր մարզում ապրող միայնակ տարեցների, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց: Հարգելինե՛րս, մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ մարզի սոցիալական ոլորտի բոլոր աշխատողներին և մաղթում եմ առողջություն, աշխատանքային նորանոր ձեռքբերումներ, անձնական երջանկություն: Թող ձեր նվիրական աշխատանքի արդյունքում արժանանաք երախտագիտական վերաբերմունքի ու շնորհակալական խոսքերի:

ՌԴ Արխանգելսկի մարզի պատվիրակությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզում

ՌԴ Արխանգելսկի մարզի պատվիրակությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզում 04.11.2015

Օրերս ՌԴ Արխանգելսկի մարզի պատվիրակությունը, Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորությամբ, ՀՀ Վայոց ձորի մարզում էր: Ռուսական պատվիրակության մեջ ընդկրգված էր նաև Արխանգելսկի պատգամավորների մարզային ժողովի նախագահ Վիկտոր Նովոժիլովը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Տեղեկացնենք, որ Արխանգելսի նահանգի պատվիրակությունը Հայաստան է ժամանել 4-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում: Պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Մալիշկայի համայնք: Գյուղի Սբ. Աննա եկեղեցու բակում տեղի ունեցավ ուղղափառ խաչի բացման հանդիսավոր արարողություն: Նշենք, որ Արխանգելսկ քաղաքում տեղի իշխանությունների նախաձեռնությամբ Սբ. Աստվածածին ուղղափառ եկեղեցու բակում տեղադրվել է հայկական խաչքար: Այնուհետև պատվիրակությունն այցելեց Մալիշկայի

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 04.11.2015

2015 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Կայացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 4-րդ համաժողովը

Կայացավ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 4-րդ համաժողովը 03.11.2015

Նոյեմբերի 3-ին Երևանում անցկացվեց ,,Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ,, խորագրով 4-րդ համաժողովը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ռուսաստանը ներկայացնում էին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսանդր Ցիբուլսկին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի նպատակն էր քննարկել տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերը, նպաստել երկու երկրների միջև միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության ներուժի ամբողջական բացահայտմանը և նոր կապեր հաստատել ՀՀ և ՌԴ տարբեր օղակների միջև:

 ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 03.11.2015

Նոյեմբերի 2-ին ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը՝ Նիժնի Նովգորոդի մարզպետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի առաջին տեղակալ Դենիս Չիրկովը, Նիժնի Նովգորոդի Հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Անի Մխիթարյանը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի և վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոց: Պատվիրակությանը աղ ու հացով դիմավորելուց հետո դպրոցի դահլիճում կայացավ համերգ: Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ Դ. Չերկովը, որն իր ելույթում անդրադարձավ Նիժնի Նովգորոդի՝ մեր հայրենակից, մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող N18 մանկական արվեստի դպրոցին և հավելեց, որ փաստը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշը և ապացույցը: Նշենք, որ անվանակոչությունն իրականացվել է 2014 թվականի մայիս ամսին Վայոց ձորի մարզի պատվիրակության Նիժնի Նովգորոդ կատարած այցի շրջանակներում: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Տեղեկանք

Տեղեկանք 03.11.2015

 Վերամշակող ընկերությունների կողմից 2015թ. ՀՀ Վայոց ձորի մարզից կատարված խաղողի գնումների ծավալների և վճարումների ընթացքի մասին, 03.11.2015թ. դրությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38