Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 03.11.2015

Նոյեմբերի 2-ին ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի պատվիրակությունը՝ Նիժնի Նովգորոդի մարզպետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի առաջին տեղակալ Դենիս Չիրկովը, Նիժնի Նովգորոդի Հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Անի Մխիթարյանը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի և վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոց: Պատվիրակությանը աղ ու հացով դիմավորելուց հետո դպրոցի դահլիճում կայացավ համերգ: Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ Դ. Չերկովը, որն իր ելույթում անդրադարձավ Նիժնի Նովգորոդի՝ մեր հայրենակից, մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող N18 մանկական արվեստի դպրոցին և հավելեց, որ փաստը հանդիսանում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշը և ապացույցը: Նշենք, որ անվանակոչությունն իրականացվել է 2014 թվականի մայիս ամսին Վայոց ձորի մարզի պատվիրակության Նիժնի Նովգորոդ կատարած այցի շրջանակներում: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

Տեղեկանք

Տեղեկանք 03.11.2015

 Վերամշակող ընկերությունների կողմից 2015թ. ՀՀ Վայոց ձորի մարզից կատարված խաղողի գնումների ծավալների և վճարումների ընթացքի մասին, 03.11.2015թ. դրությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է ՌԴ Նիժնի Նովգորոդի պատվիրակությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է ՌԴ Նիժնի Նովգորոդի պատվիրակությանը 02.11.2015

 Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզպետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի առաջին տեղակալ Դենիս Չիրկովին և Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Անի Մխիթարյանին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Ողջունելով հյուրերին...

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 02.11.2015

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը հանձնարարեց՝ ամենօրյա հսկողություն իրականացնել մարզում հրատապ խնդիրների լուծման ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, քանզի եղանակային պայմանները հնարավորություն են տալիս կատարվող աշխատանքների տեմպերը արագացնելուն, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակը: Մարզի ղեկավարը խորհրդակցության վերջում ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով, իսկ գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարեց օրվա ավարտին զեկուցել տեխնիկական խաղողի մթերման վերաբերյալ վերջին տվյալների մասին:

Տեղեկանք

Տեղեկանք 02.11.2015

 Վերամշակող ընկերությունների կողմից 2015թ. ՀՀ Վայոց ձորի մարզից կատարված խաղողի գնումների ծավալների և վճարումների ընթացքի մասին, 02.11.2015թ. դրությամբ:

Տեղեկանք

Տեղեկանք 30.10.2015

  Վերամշակող ընկերությունների կողմից 2015թ. ՀՀ Վայոց ձորի մարզից կատարված խաղողի գնումների ծավալների և վճարումների ընթացքի մասին, 30.10.2015թ. դրությամբ :

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:00:33