Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հղիության արհեստական և սեռով պայմանավորված ընդհատումներ դեմ պայքարի ՍՀՎՀԿ ՀԿ-ի ծրագրի բացումը

Տեղի ունեցավ հղիության արհեստական և սեռով պայմանավորված ընդհատումներ դեմ պայքարի ՍՀՎՀԿ ՀԿ-ի ծրագրի բացումը 07.10.2015

Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում տեղի ունեցավ > հասարակական կազմակերպության կողմից իրականացվող > ծրագրի բացման արարողությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Հղիության արհեստական և սեռով պայմանավորված ընդհատումները Հայաստանի ժողովրդագրական զարգացման հիմնախնդիրներից են: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից կատարված վիճակագրական տվյալների վերջին տարիներին մեր երկրում տարեկան կատարվում է հղիության` սեռով պայմանավորված 1500 արհեստական ընդհատում: Հայաստանում աղջիկ-տղա հարաբերակցության խախտումը կազմել է 114 տղա-100 աղջիկ: >,-իր խոսքում նշեց > ՀԿ-ի ներկայացուցիչ Խնկանուշ Մարկոսյանը: Հանդիպմանը ներկա գտնվող Վայոց ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանն ասաց, որ այս երևույթը դատապարտելի է, հոգևոր ընկալմամբ՝ մեղք է և հանցագործություն Աստծո և մարդու հանդեպ: >,- իր խոսքն ավարտեց Տեր Ներսես քահանա Արշակյանը: > ծրագրի նպատակն է անհրաժեշտ և համապատասխան տեղեկատվության, բուկլետների, պաստառների տարածմամբ, փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրումով և համապատասխան մասնագետների օգնությամբ կրթել և հնարավորինս փոխել ավանդական մտածելակերպը` նպաստելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի և դրանից բխող այլ խնդիրների կանխմանը: Ծրագրի շրջանակներում այցեր և դասընթացներ են կազմակերպվելու Վայոց ձորի 10 գյուղական համայնքներում` Աղավնաձոր, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք, Մալիշկա, Գլաձոր, Վերնաշեն, Շատին, Չիվա և Ռինդ: Հետագայում համայնքներում կստեղծվեն երիտասարդներից, մայրիկներից, ընտանիքներից կազմված ակումբներ, որոնք կգործեն նաև ծրագրի ավարտից հետո: Հանդիպման ավարտին մասնակիցներին բաժանվեցին բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ և > խորագրով թևնոցներ: Ցանկանում եմ մեջբերել մեծն Գարեգին Նժդեհի խոսքերը. >: Ուստի, մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի նպաստել սեռով պայմանավորված և հղիության արհեստական ընդհատման դեպքերի կանխմանը` օգնելով մեր ապագա մայրերի և զինվորների լույս աշխարհ գալուն:

Հանդիպման վայրը` գրադարան

Հանդիպման վայրը` գրադարան 07.10.2015

Արդեն ավանդական դարձած ,,Հանդիպման վայրը` գրադարան,, ծրագիրն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 3-ին` ,,Դարձիր գրադարանի բարեկամ,, կարգախոսով, որի նպատակն է նպաստել սահմանամերձ համայնքների գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելուն: Սիրով ներկայացնում ենք Վայոց ձորի մարզային գրադարանի կողմից կազմակերպված Գրադարանային երեկոյի ծրագիրը:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 07.10.2015

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ 06.10.2015

Հարգելի գրադարանավարներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա, կապակցությամբ: Հարգելիներս, միշտ էլ կարևոր է եղել գրադարանավարի դերը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման ապահովման գործում: Սակայն Ձեր դերն առավել կարևորվում է մեր օրերում, երբ համակարգչային տեխնիկան ներխուժել է մեր կյանք, դարձել մատաղ սերնդի կենցաղի անբաժանելի բաղադրիչը: Այս հանգամանքը Ձեզանից հավելյալ ճիգեր է պահանջվում, որ ոչ պարտադրանքով, այլ՝ կազմակերպված բովանդակային միջոցառումների ազդեցության արդյունքում՝ հետաքրքրություն ձևավորելով գրքի ու գրականության նկատմամբ, դպրոցական երեխաների, ինչու ոչ, նաև պատանիների մեջ սեր առաջացնել գրքի ու ընթերցանության հանդեպ, վերաձևավորելով գրականության և ընթերցանության նկատմամբ մեր ժողովրդի ավանդաբար ունեցած սերն ու հետաքրքրությունը: Հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային գրականության հանճարների ստեղծած մտավոր գանձերն ամբարված են գրադարաններում, որոնք հնարավորություն են ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, պատկերացումներ կազմելու ապագայի մասին և ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը: Գիրքն է միակ ճշմարիտ ուղին ,,Բանն հանճարոյ,, իմանալու ճանապարհին: Որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, գիրքն այնուամենայնիվ դարերով եղել է ու այսօր էլ մնում է գիտելիքի ձեռքբերման ամենահուսալի աղբյուրը: Համոզված եմ, որ Ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ վայոցձորյան մատաղ սերնդի հոգում մշտապես վառ ու բորբոք կպահեք սերն ընթերցանության, գրքի ու գրականության նկատմամբ: Հարգելի գրադարանավարներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ՝ Ձեր պատվաբեր աշխատանքում ու պատասխանատու առաքելության իրականացման մեջ: Ձեզ՝ աշխատանքային հաջողություններ, բարօրություն և ընտանեկան երջանկություն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2015

Սիրելի ուսուցիչներ: Ամենայն սիրով ու խորին հարգանքով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Սիրելիներս, թույլ տվեք, օգտվելով ընձեռված առիթից, նշել Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած երախտագիտության ու սիրո մասին և հավելել, որ բոլորը սիրով են սպասում այս շատ ցանկալի, համաժողովրդական տոնին՝ բարձրաձայնելու գնահատումի և խոնարհումի խոսքեր, որոնց Դուք իրապես արժանի եք՝ աշակերտների նկատմաբ Ձեր հոգածությամբ, նրանց հանդեպ տածած ծնողական սիրո Ձեր դրսևորմամբ: Հարգելիներս, անառարկելի ճշմարտություն է, որ ամուր պետականություն ունենալու համար պետք է ունենալ լավ հասարակություն, իսկ լավ հասարակություն ունենալու համար հարկ է ունենալ հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Իսկ Դուք բոլոր ժամանակներում եղել եք ոչ միայն մանկավարժական գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ, քանզի Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները: Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ: Եվ հանդերձ այդ ամենով՝ զորավիգ դառնում մեր մարզի զարգացման գործին, որպեսզի այն համահունչ լինի պետության զորացման ու հզորացման գործընթացին: Իրավ անուրանալի է Ձեր ներդրումը հասարակության զարգացման գործընթացում և նվիրումն՝ անսահման, ջանքերն` անկշռելի: Ի տրիտուր այդ ամենի՝ Դուք արժանանում եք Ձեր սաների անսպառ սիրուն և հասարակության երախտագետ վերաբերմունքին: Թանկագին ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ, խաղաղ աշխատանքային առօրյա: Ձեզ` գնահատումի ու մեծարանքի խոսքեր, հարգանքի ու խոնարհումի դրսևորումներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015>> մարզական միջոցառման մարզային փուլին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015>> մարզական միջոցառման մարզային փուլին 05.10.2015

Հոկտեմբերի 4-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման մարզային փուլը: Մրցույթի մարզային փուլին մասնակցում էին նախորդ` համայնքային փուլում, հաղթող ճանաչված թիմերը` Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 5, Վայքի թիվ 1 և Ջերմուկ քաղաքի "Զատիկ" մանկապարտեզները: Միջոցառմանը մասնակցում և փոքրիկ մարզիկներին ոգևորում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանը, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներ, ծնողներ, իրենց ընկերներին ոգևորող բազմաթիվ փոքրիկներ: Մարզային փուլում փոքրիկները մրցում էին հետևյալ մարզաձևերում` փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով, հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը, նետումներ նշանակետին: Մարզային փուլում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը, երկրոդ պատվավոր մրցանակին արժանացավ Վայքի թիվ 1 մանկապարտեզը, իսկ Ջերմուկ քաղաքի "Զատիկ" մանկապարտեզի թիմը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը: Հաղթող թիմերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին գավաթներով և դիպլոմներով, որոնք մրցանակակիրներին հանձնեց մարզպետ Հ. Սարգսյանը: Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզը Վայոց ձորի մարզպետի կողմից արժանացավ շնորհակալագրի: "Նման մրցույթները կարևոր են առողջ սերունդ ունենալու և առողջ ապրելակերպի մշակույթի տարածման և քարոզման հարցում: Ուստի մեր մանկապարտեզներում հարկ է՝ առավել մեծ ուշադրություն դարձնել մեր փոքրիկների սպորտով և մարմնամարզությամբ զբաղվելու հարցերին",- իր խոսքում նշեց մարզպետ Հ. Սարգսյանը: Հավելենք, որ մրցանակային տեղեր գրաված 3 թիմերը ստանալու են ՀՀ Նախագահի կողմից սահմանված դրամական պարգևներ: Մարզային փուլում հաղթող ճանաչված Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզն իրավունք է ստացել մասնակցելու "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման մրցույթի հանրապետական փուլին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Երևանում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42