Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը և ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրենը կրկին այցելել են  կառուցվող առողջապահական ամբուլատորիայի շինհրապարակ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը և ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրենը կրկին այցելել են կառուցվող առողջապահական ամբուլատորիայի շինհրապարակ 24.09.2015

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՀՀ առողջապահության նախարարության "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ" պետական հիմնարկի (ՀՀ ԱՆ ԱԾԻԳ) տնօրեն Նելսոն Զուլոյանն այցելեցին Վայոց ձորի մարզի Շատին համայնքում կառուցվող առողջապահական ամբուլատորիայի շինարարական աշխատանքների հրապարակ, ծանոթանալու կառուցման ընթացքին և իրականացվող աշխատանքների որակին: Հյուրերին ուղեկցում էր համայնքի ղեկավար Մարատ Սմբատյանը: Շինհրապարակում կառուցման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության ղեկավար Ռազմիկ Սարգսյանը ներկայացրեց կատարած աշխատանքները և հավաստեց, որ շինարարական աշխատանքները, որ սկսվել են 2015 թվականի հուլիսի 13-ին, կավարտեն սահմանված ժամանակում՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 23-ը: Նշենք, որ առողջապահական ամբուլատորիայի շենքը կառուցվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում: ՀՀ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի հավաստմամբ նորակառույց ամբուլտորիային կտրամադրվի բժշկական կահույք և տեխնիկա:

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի  հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 23.09.2015

2015 թվականի սեպտեմբերի 23-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Եղեգնաձորում բացվեց Գյումրու ժուռնալիստների ,,Ասպարեզ,, ակումբի  քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի Վայոց ձորի մարզային գրասենյակը

Եղեգնաձորում բացվեց Գյումրու ժուռնալիստների ,,Ասպարեզ,, ակումբի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի Վայոց ձորի մարզային գրասենյակը 23.09.2015

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Գյումրու ժուռնալիստների ,,Ասպարեզ,, ակումբն ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ իրականացվող ,,Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման,, ծրագրի շրջանակում Եղեգնաձորում բացեց քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի մարզային գրասենյակը, որին մասնակցում էին քաղաքացիական հասարակության, քաղաքային, մարզային իշխանությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ժուռնալիստների ,,Ասպարեզ,, ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Գրասենյակի բացման կապակցությամբ ողջունեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը և Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը: Գրանսենյակի աշխատանքները համակարգելու է Սիլվա Խաչատրյանը (Հեռ. +374 77 355 733): Կենտրոնն առաջիկա տարիներին զբաղվելու է հետևյալ գործառույթներով. • Տեղական ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի և գործողությունների համար, • Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումների իրականացում շահերի պաշտպանության ոլորտում, • Առողջապահական և կրթական հիմնարկների աշխատանքի մասնակցային մշտադիտարկումներ, հանրային հաշվետվություններ այդ մասին, • Շահերի պաշտպանության, իշխանությունների և հանրային միջոցներ օգտագործող հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում իրականացում:

Աջակցություն տարածքային զարգացմանը

Աջակցություն տարածքային զարգացմանը 23.09.2015

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ,,Տարաշրջանային զարգացում` քաղաքականություն և փորձ,, ծրագրի շրջանակում սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց Տարածքային զարգացման պիլոտային դրամաշնորհը: Դրամաշնորհի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը մարզերի սոցիալ-տնտեսական համաչափ զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ՓՄՁ-ների, բիզնեսի, արդյունավետ ներդրումների և այլ ենթակառուցվածքների զարգացման հարցում: Դրամաշնորհի հիմնական ուղղություններն են` 1. ՓՄՁ ոլորտի զարգացում, 2. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, 3. Նորարություն, 4. Գյուղատնտեսություն և սննդի վերամշակում, 5. Վերականգնվող էներգիա, 6. Բնապահպանական ծառայություններ: Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհի չափը 7.000.000 եվրո է` 1.750.000 եվրո ազգային համաֆինանսավորմամբ: Շահառուների սեփական համաֆինանասավորումը` նվազագույնը 972.000 եվրո (նվազագույն ծրագրի ընդհանուր արժեքի 10 տոկոս): Հանդիպման ընթացքում ներկայացվեցին դրամաշնորհի կազմման և ներկայացման հետ կապված այլ մանրամասներ: Դրամաշնորհի հայտերի ընդունման և այլ մանրամասների համար կարող եք այցելել Եվրոպական միության կայք էջ հետևյալ հասցեով` http://eeas.europa.eu/delegations/armenia/grantstenders/grants/index en.htm:

ՀՀ Վայոց ձորի մարզում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության օրը

ՀՀ Վայոց ձորի մարզում նշվեց Հայաստանի Հանրապետության Անկախության օրը 22.09.2015

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ ամյակի կապակցությամբ Վայոց ձորի մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվել են տոնական միջոցառումներ: Մարզկետրոն Եղեգնաձորում կազմակերպված միջոցառումները մեկնարկեցին Արցախի գոյամարտում զոհված վայոցձորցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր կատարած այցով, որտեղ ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնատար անձիք, համայնքների ղեկավարներ, > անդամներ, վայոցձորցիներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը փոխանցեց ներկաներին` նշելով, որ յուրաքանչյուր հայի պարտականությունն է սրբորեն պահպանել մեծ դժվարությունների և կորուստների գնով ձեռք բերված անկախությունը: Անկախության օրվա կապակցությամբ հուշահամալիրում տեղի ունեցավ ՀՀ ԵԿՄ անդամների, Արցախյան պատերազմի մասնակից 5 վայոցձորցիների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պարգևները հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 22.09.2015

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալի, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մինչ խորհրդակցության սկսելը, մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանին հանձնեց ,,ԵԿՄ-20 ՏԱՐԻ,, հոբելյանական մեդալը, որին նա արժանացել էր 2014-2015 ուսումնական տարում մարզի դպրոցներում գործող ,,Պատանի երկրապահ,, ակումբների հետ տարվող աշխատանքներին արդյունավետորեն նպաստելու համար: Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Խորհրդակցության վերջում մարզի ղեկավարի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներին վերաբերող աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման նպատակով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40