Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն 13.11.2015

Ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման, հասցեականության բարձրացման, համակարգում ընտանիքների ընդգրկվելու գործընթացի թափանցիկության ապահովման համար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում գործում է թեժ գիծ՝ +374 281 2 32 81 հեռախոսահամարով:

   ՀՀ Վայոց ձորի մարզպետի  տեղակալը մասնակցել է ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի նիստին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի նիստին 13.11.2015

2015 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի նիստը, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանը, ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի ղեկավար Թարո Ավետյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նիստին մասնակցում էին ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի անդամներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ և զինղեկեր, պատանի երկրապահներ: Նիստը սկսվեց ՀՀ օրհներգով, ապա հնչեց ԵԿՄ օրհներգը: Նիստի բացման խոսքով հանդես եկավ ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Մարզի հանրակրթական դպրոցներում 2013-2014 թվականներին,,Պատանի երկրապահ,, ակումբներ ստեղծելու և նրանց գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 4-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՌԴ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԲԱՆՈՒՄՆԵՐ՝ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ 13.11.2015

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 4-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՌԴ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԲԱՆՈՒՄՆԵՐ ՝ ԱՐԽԱՆԳԵԼՍԿԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ

Հանդիպում նվիրված առողջապահության ոլորտի հիմնախնդիրների քննարկմանը

Հանդիպում նվիրված առողջապահության ոլորտի հիմնախնդիրների քննարկմանը 13.11.2015

Նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ առողջապահական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հանդիպում: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ յուրաքանչյուր պետության խնդիրներից է առողջ հասարկություն ունենալը, ուստի առողջապահությունը այն կարևորագույն ոլորտներից մեկն է, որը մշտապես գտնվում է մեր պետության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի արտահիվանդանոցային բաժնի ղեկավար Ե. Էլիբեկյանը, ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի մասնագետ Ս. Սմբատյանը, Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խ. Գևորգյանը, վարչության պետի տեղակալ Ս. Շահբազյանը, մարզի բուժ.հաստատությունների տնօրենները: Հանդիպման ընթացքում քննարկվեց մարզի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգալման նպատակով անցկացվող տարիքային սքրինինգային իրավիճակը, խոսվեց մարզի բուժհաստատություններում կանխանգելիչ շիճուկների, պատվաստանյութների ձեռքբերման և պատվաստումների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականնների կատարման ընթացքի մասին:

Համագործակցություն, ի շահ ներառական կրթության

Համագործակցություն, ի շահ ներառական կրթության 12.11.2015

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում մասնակցությամբ Beeline ընկերության տնօրեն Անդրեյ Պյատախինի, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանի բացվեց ,,Երեխաների զարգացման անկյուն,, կենտրոնը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք ասացին Անդրեյ Պյատախինը, Լուսինե Սիմոնյան, Արփիար Ղազարյանը և այլք: Դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը շնորհակալանքի և երախտագիտության խոսք հղեց ,,Երեխաների զարգացման անկյուն,,կենտրոնի հիմնադիրներին: Նշենք, որ երեխաների զարգացման անկյունը համալրվել է

   Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 12.11.2015

2015 թվականի նոյեմբերի 12-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38