Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2015

Սիրելի ուսուցիչներ: Ամենայն սիրով ու խորին հարգանքով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Սիրելիներս, թույլ տվեք, օգտվելով ընձեռված առիթից, նշել Ձեր հանդեպ մեր ժողովրդի ունեցած երախտագիտության ու սիրո մասին և հավելել, որ բոլորը սիրով են սպասում այս շատ ցանկալի, համաժողովրդական տոնին՝ բարձրաձայնելու գնահատումի և խոնարհումի խոսքեր, որոնց Դուք իրապես արժանի եք՝ աշակերտների նկատմաբ Ձեր հոգածությամբ, նրանց հանդեպ տածած ծնողական սիրո Ձեր դրսևորմամբ: Հարգելիներս, անառարկելի ճշմարտություն է, որ ամուր պետականություն ունենալու համար պետք է ունենալ լավ հասարակություն, իսկ լավ հասարակություն ունենալու համար հարկ է ունենալ հզոր կրթական համակարգ և նվիրյալ մանկավարժներ: Իսկ Դուք բոլոր ժամանակներում եղել եք ոչ միայն մանկավարժական գործի նվիրյալներ, այլև հույսի ու լույսի սերմնացաններ, քանզի Ձեր հոգածությամբ են կրթվում ու դաստիարակվում մեր զավակները: Դուք եք նրանց հոգիներում սերմանում վեհ գաղափարներ, նրանց մոտ ձևավորում ազգային և համամարդկային արժեհամակարգ: Եվ հանդերձ այդ ամենով՝ զորավիգ դառնում մեր մարզի զարգացման գործին, որպեսզի այն համահունչ լինի պետության զորացման ու հզորացման գործընթացին: Իրավ անուրանալի է Ձեր ներդրումը հասարակության զարգացման գործընթացում և նվիրումն՝ անսահման, ջանքերն` անկշռելի: Ի տրիտուր այդ ամենի՝ Դուք արժանանում եք Ձեր սաների անսպառ սիրուն և հասարակության երախտագետ վերաբերմունքին: Թանկագին ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ, խաղաղ աշխատանքային առօրյա: Ձեզ` գնահատումի ու մեծարանքի խոսքեր, հարգանքի ու խոնարհումի դրսևորումներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015>> մարզական միջոցառման մարզային փուլին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015>> մարզական միջոցառման մարզային փուլին 05.10.2015

Հոկտեմբերի 4-ին Եղեգնաձորի քաղաքային մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման մարզային փուլը: Մրցույթի մարզային փուլին մասնակցում էին նախորդ` համայնքային փուլում, հաղթող ճանաչված թիմերը` Եղեգնաձորի թիվ 1, Եղեգնաձորի թիվ 5, Վայքի թիվ 1 և Ջերմուկ քաղաքի "Զատիկ" մանկապարտեզները: Միջոցառմանը մասնակցում և փոքրիկ մարզիկներին ոգևորում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանը, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներ, ծնողներ, իրենց ընկերներին ոգևորող բազմաթիվ փոքրիկներ: Մարզային փուլում փոքրիկները մրցում էին հետևյալ մարզաձևերում` փոխանցումավազք՝ արգելքների հաղթահարումով, խաղային փոխանցումավազք, անցում մարմնամարզական օղակների միջով, խաղային փոխանցումավազք՝ թենիսի գնդակներով, հավաքիր "ՀԱՂԹԱՆԱԿ" բառը, նետումներ նշանակետին: Մարզային փուլում հաղթող ճանաչվեց Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը, երկրոդ պատվավոր մրցանակին արժանացավ Վայքի թիվ 1 մանկապարտեզը, իսկ Ջերմուկ քաղաքի "Զատիկ" մանկապարտեզի թիմը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը: Հաղթող թիմերը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին գավաթներով և դիպլոմներով, որոնք մրցանակակիրներին հանձնեց մարզպետ Հ. Սարգսյանը: Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզը Վայոց ձորի մարզպետի կողմից արժանացավ շնորհակալագրի: "Նման մրցույթները կարևոր են առողջ սերունդ ունենալու և առողջ ապրելակերպի մշակույթի տարածման և քարոզման հարցում: Ուստի մեր մանկապարտեզներում հարկ է՝ առավել մեծ ուշադրություն դարձնել մեր փոքրիկների սպորտով և մարմնամարզությամբ զբաղվելու հարցերին",- իր խոսքում նշեց մարզպետ Հ. Սարգսյանը: Հավելենք, որ մրցանակային տեղեր գրաված 3 թիմերը ստանալու են ՀՀ Նախագահի կողմից սահմանված դրամական պարգևներ: Մարզային փուլում հաղթող ճանաչված Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզն իրավունք է ստացել մասնակցելու "Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ 2015" մարզական միջոցառման մրցույթի հանրապետական փուլին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը Երևանում:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 05.10.2015

Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի հոկտեմբերի 9-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 05.10.2015

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Մարզի ղեկավարը խորհրդակցության վերջում ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ ոլորտներին վերաբերող խնդիրների լուծման, աշխատանքների կատարման և ոլորտային ծրագրերի իրականացման նպատակով: Մարզպետը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը՝ ամենօրյա հսկողություն իրականացնել հրատապ խնդիրների լուծման ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների որակին:

Վայոց ձորի մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց մարզի  դպրոցների մի խումբ ուսուցիչների

Վայոց ձորի մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց մարզի դպրոցների մի խումբ ուսուցիչների 05.10.2015

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական միջոցառում նվիրված Ուսուցչի օրվան: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատուներ, ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, հյուրեր: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, որը շնորհավորեց բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և բեմահարթակ հրավիրեց մարզպետ Հարություն Սարգսյանին: >,- այսպիսի ջերմագին խոսքերով սկսեց իր ողջույնը մարզպետ Հ. Սարգսյանը և հավելեց` >: Եվ ի հաստատումն ուսուցիչների աշխատանքի բարձր գնահատումի՝ մարզպետ Հ. Սարգսյանը մարզի հանրակրթական հաստատությունների 24 ուսուցիչների պարգևատրեց շնորհակալագրերով:

Տեղի ունեցավ  եղեգնաձորյան ,,Բերքի տոն 2015,, ավանդական տոնահանդեսը

Տեղի ունեցավ եղեգնաձորյան ,,Բերքի տոն 2015,, ավանդական տոնահանդեսը 04.10.2015

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում տեղի ունեցավ ,,Բերքի տոն 2015,, ավանդական տոնահանդես միջոցառումը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Տոնի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 2015 թվականին վայոցձորյան այգիներում ու դաշտերում արտադրված մրգի ու բանջարեղենի օրհնության կարգը կատարվեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձոր քաղաքի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ: Մարզպետ Հ.Սարգսյանը ողջույնի իր խոսքում տոնական տրամադրություն մաղթեց բերքի տոնի մասնակիցներին: Նա անդրադարձավ երկրի սահմաններում եղած լարվածությանը, բարեմաղթեց հայ զինվորին խաղաղ ծառայություն, իսկ վայոցձորցիներին՝ խաղաղ կեցություն և խաղաղությամբ արտադրած բերք ու բարիքի բարի վայելում: Մարզպետ նշեց, որ եղեգնաձորյան բերքի տոնով ավարտվում է հոկտեմբեր ամսին Վայոց ձորի մարզում կազմակերպված աշնանային եռատոնը և հավելեց, որ բերքի տոնը վաղուց դուրս է եկել եղեգնաձորյան տոն լինելու սահմաններից և դարձել մարզային տոնակատարություն: Միջոցառմանը մասնակցում էին Հայոց բանակի գեներալներ՝ ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալ Հովիկ Օհանյանը և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի պատասխանատուներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր՝ ՀՀ այլ մարզերից և բազմաթիվ զբոսաշրջիկներ: Տոնակատարության մասնակիցները համտեսեցին ամֆիթատրոնին հարակից Նարեկացի փողոցում տեղադրված համայնքների տաղավարների անուշահամ ուտեստները և հիացան սեղանների գեղեցիկ ձևավորումներով: Միջոցառման համերգային ծրագիրը Վայոց ձորին նվիրված երգի գեղեցիկ կատարումով բացեց բազմաթիվ մրցանակների դափնեկիր, վայոցձորցի սիրված երգիչ Արթուր Կարապետյանը: Համերգային ծրագրին մասնակցում էին արմատներով վայոցձորցի սիրված երգչուհի Նարինե Դովլաթյանը, ազգագրական երգի-պարի ,,Մասունք,, համույթը, վայոցձորյան անհատ կատարողներ Կարեն Մելքոնյանը, Լուսինե Ստեփանյանը, Լուսինե Կարպետյանը, մարզում գործող գեղարվեստական, ինքնագործունեության խմբեր՝ Եղեգնաձորի մշակույթի տան դհոլահարների խումբը, Վայքի ՄՍԿ-ի ,,Անուրջներ,, Աղավնաձորի Մուրադ Սարգսյանի անվան արվեստի դպրոցի, Գետափ >, Գնդեվազի >, Ագարակաձորի >պարային համույթները, ինչպես նաև Եղեգնաձորի > պարային դպրոցի և Շոտոկան կարատեի դպրոցի սաները: Համերգային ծրագիրն ընդհատվեց մրցանակաբաշխության հաղթած համայնքներին և մշակութային լավագույն կատարումների համար պարգևատրման հանդիսությամբ: Այնուհետև մինչ ուշ երեկո հնչում էր ուրախ երգն ու պարը և առավել տոնականորեն պարուրում վայոցձորցիների ավանդական բերքի տոնի մասնակիցների տրամադրությունը: Մնում է ավելացնել՝ քեզ դալար բազուկ աշխատասեր, քարից հաց քամող վայոցձորցի և անամպ երկինք:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34