Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզի դպրոցներում հնչեց առաջին զանգը

01.09.2017

 Այսօր Վայոց ձորի մարզի հանրակրթական բոլոր դպրոցներում հնչեց առաջին զանգը, ազդարարելով 2017-2018 ուսումնական տարվա մեկնարկը: Ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր կրթօջախներում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է սահմանապահ Խնձորուտ, Բարձրունի և սահմանամերձ Մարտիրոս, Սերս և Զառիթափ համայնքների դպրոցներ: Իսկ օգոստոսի 31-ին մարզպետ Հ. Սարգսյանն այցելել էր  սահմանապահ Խաչիկ համայնքի դպրոց:
Հ. Սարգսյանը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, բարի երթ մաղթել նրանց  մեկնարկող ուսումնական տարում և բարեմաղթանքներ հղել ներկաներին:
Այնուհետև մարզպետը հանդիպում է ունեցել ուսուցչական կոլեկտիվների հետ, ծանոթացել դպրոցներում ուսումնական գործընթացը կազմակերպելու պայմաններին և առկա խնդիրներին:

Մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը եղել է Գետափ համայնքի միջնակարգ դպրոցում:
Մարզի բոլոր դպրոցներում կազմակերվել են սեպտեմբերմեկյան միջոցառումներ, որոնց ներկա են եղել մարզպետարանի ներկայացուցիչները: Նրանք ողջունել են տոնական միջոցառումների մասնակիցներին և ներկաներին փոխանցել ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհավորական ուղերձը:


Գիտելիքի և դպրության տոնին նվիրված միջոցառումներին ներկա են եղել նաև համայնքների ղեկավարներ, զինվորականներ և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27