Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Ոսկե հարսանիք>> Չիվա գյուղում

<<Ոսկե հարսանիք>> Չիվա գյուղում 24.11.2015

Օրերս Վայոց ձորի մարզի Չիվա համայնքում տեղի ունեցավ աննախադեպ միջոցառում, որը կազմակերպվել էր > ծրագրի շրջանակներում: Միջոցառումների մեկնարկը տրվեց Չիվա համայնքում: Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսվում է մարզի 6 սահմանամերձ համայնքներում իրականացնել առաջնորդության, մասնագիտական և գործարար հմտությունների դասընթացներ: Մինչև դասընթացների մեկնարկը, համայքներում իրականացվելու են բազմաբնույթ միջոցառումներ համայքների ակտիվ երիտասարդական խմբերի նախաձեռնությամբ: Միջոցառումն իրականացվեց երկու փուլով: Առաջին մասում ներկայացվեցին Չիվա համայնքի երիտասարդների ձեռագործ աշխատանքները՝ դիմանկարներ, ասեղնագործություններ, քանդակներ և այլ: Իսկ միջոցառման մյուս հատվածում ներկաներն ակնատես եղան հայկական ավանդույթներով կազմակերպված > ծիսակատարությանը: Չիվա համայնքի բնակիչներ՝ 70 ամյա Լաուրա տատիկը և 78 ամյա Ռաֆիկ պապիկը նշում էին իրենց ամուսնության 50 ամյակը: Ավագ սերնդի ներկայացուցիչների այս օրինակը լավագույն և վառ ապացույցն է ամուր հայկական ընտանիքի և հայկական ավանդական հարսանիքի:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Գոմք համայնքում արտաքին լուսավորության համակարգի գործարկմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Գոմք համայնքում արտաքին լուսավորության համակարգի գործարկմանը 24.11.2015

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել են մարզի Գոմք համայնքում արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգի գործարկմանը, որին ներկա են եղել նաև FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը և համայնքի բնակիչները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է մարզում իրականացված մյուս ծրագրերը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռալֆ Յիրիկյանին և մյուս կազմակերպիչներին Գոմք համայնքի զարգացման համար կարևոր նշանակության այդ ձեռնարկի համար և հավելել է, որ էնեգիայի խնայողությամբ արտաքին լուսավորության գործարկումով լուծվում է նաև մի շարք սոցիալական խնդիրներ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով ,,Այլընտրանքային էներգիա,, ծրագրի շրջանակում՝ արտաքին լուսավորությամբ ապահովվել են նաև Վայոց ձորի մարզի Բարձրունի, Գնիշիկ, Խնձորուտ գյուղերը և Մոզրով բնակավայրը: ,,Այլընտրանքային էներգիա,, ծրագրի հիմքում կա երկու բաղադրիչ՝

Տեղի ունեցավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 23.11.2015

Նոյեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:

Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի108-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհի եզրի լանջի փլվածք

Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի108-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհի եզրի լանջի փլվածք 17.11.2015

2015 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը՝ 21.18-ին, Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի108-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհի եզրի լանջի փլվածք, փակելով ճանապարհի երթևեկելի մասի մոտ 4մետր լայնությամբ և 60 մետր երկարությամբ հատվածը: ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի կողմից իրականածված օպերատիվ աշխատանքների շնորհիվ նշված հատվածը մաքրվել է թափվածքներից և վերականգնվել է երթևեկությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ 17.11.2015

Սիրելի ուսանողներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Կրթված քաղաքացին և հասարակությունը յուրաքանչյուր պետության շարժիչ ուժն է: Այսօր ուսանողությունն իր ակտիվ մասնակցությունն ու դերն ունի մեր պետության հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Անհերքելի փաստ է, որ հզոր և հաջողակ է այն պետությունը, որը հարուստ է հմուտ մասնագետներով, իր պետության հզորացման և առաջընթացի երաշխիքը հանդիսացող գրագետ երիտասարդությամբ: Մեր դարաշրջանի համաշխարհային մարտահրավերները պահանջում են սուր և գիտական միտք: Ես համոզված եմ, որ մեր հայ ուսանողներն օժտված են այս հատկանիշներով, որոնք հարկավոր են միջազգային ասպարեզում մեր պետությունը լավագույնս ներկայացնելու համար: Սիրելի ուսանողներ, կրկին շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ, որպեսզի դուք չդադարեք կատարելագործվել և ստանալ նոր գիտելիքներ, մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ և ձեռքբերումներ ուսման մեջ, որոնք այնքան կարևոր են մեր պետության կայուն և խաղաղ ապագայի կերտման գործում:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 16.11.2015

Նոյեմբերի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց հետևել ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ժամկետներին և որակին: Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին հանձնարարվեց ամենօրյա հսկողության տակ պահել համայքնային ծառայողների ատեստավորման գործընթացը: Մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:52:15