Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

30.08.2017

  Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով: Նրանց կողմից ներկայացվեց նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Խորհրդակցությանը քննարկվեցին հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքների ընթացքին, Ջերմուկի համայնքապետարանի կողմից տրված շինթույլտվությանը, բերքահավաքի ընթացքին՝ առանձնապես հացահատիկային մշակաբույսերի հնձին, գյուղացիական տնտեսություններին պետական աջակցության ծրագրով տրվող դիզելային վառելիքի և ազոտական պարարտանյութի ներկրման քանակին, ոռոգելի հողատարածքների ավելացման խնդիրներին, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից իրականացվող մթերումներին, համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին, մարզային ՊՈԱԿ-ներում և ՓԲԸ- ներում էլեկտրափաստաթղթաշրջանառության գործարկմանը, մարզային առողջապահական կազմակերպություններում վճարովի ծառայությունների գումարների հավաքագրման ընթացքին, պետպատվերով բուժումների ժամանակ համավճարների կիրառմանը, նոր ուսումնական տարվա մեկնարկի նախապատրաստական աշխատանքներին, զբոսաշրջության զարգացման ուղղություններին,  ՀՀ օրենսդրությանը մարզի համայնքների ավագանիների կողմից ընդունած որոշումների համապատասխանությանը, ճանապարհների պահպանության հարցերին, ներքին աուդիտի բաժնի ուսումնասիրություններին, հողօգտագործման հետ կապված խնդիրներին վերաբերող հարցեր:
Հ. Սարգսյանը հանձնարարեց աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանին՝ ուսումնասիրել ոռոգելի հողատարածքների ավելացման ուղղությամբ կատարված աշխատանքները և տվյալներ ներկայացնել սպասվելիք արդյունքների վերաբերյալ:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ տվեց ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտների խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53