Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության 26-րդ տարեդարձի առթիվ

02.09.2017

 Սիրելի հայրենակիցներ:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին իրականություն դարձավ արցախահայության դարավոր երազանքը: Արցախի ժողովուրդը պատմական ընտրություն կատարեց, ազդարարելով Արցախի Հանրապետության ծնունդը:
Ցանկացած ժողովրդի երազանքն է ապրել ազատ ու անկախ երկրում: Բայց իր պատմական հայրենիքում անկախ ապրելու իրավունքը հեշտությամբ չտրվեց արցախցիներին: Այն ձեռք բերվեց Արցախին պարտադրված պատերազմում անվերադարձ կորուստների ու մեր հերոսների արյան գնով: Համայն հայության աջակցությամբ և առաջին հերթին արցախահության անկոտրուն կամքի ու ամրակուռ ոգու շնորհիվ Արցախը նվաճեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու միջազգային իր իրավունքը:
Արցախը հառնեց որպես փյունիկ: Ստեղծեց իր պետականությունը և չճանաչված պետությունների մեջ դարձավ օրինակելի ժողովրդավարական պետություն, ինչի մասին արձանագրվեց միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից:
Արցախի Հանրապետությունն ընթանում է միջազգային սկզբունքներին ու ժողովրդավարական նորմերին, ինչպես նաև համամարդկային ու ազգային արժեքներին համահունչ և իր գործունեությամբ առավելագույնս մոտեցել է միջազգային սուբյեկտերի և բարի կամք դրսևորող պետությունների կողմից ճանաչում գտնելու պահին: Կարծում եմ մոտ է Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի սկիզբը: Մաղթում եմ, որ Արցախը դառնա ճանաչված պետությունների համաշխարհային ընտանիքի արժանավոր անդամ:
Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ շնորհավորում եմ ԱՀ Նախագահին, ԱՀ կառավարության ղեկավարին և ողջ արցախահայությանը:

Լուսավոր ապագա՝ Արցախի Հանրապետությանը: Թող հարատև խաղաղություն տիրի Արցախ աշխարհում ու կապույտ երկնի ներքո անցնի Արցախի սահմանները պաշտպանող մեր զինվորականների ծառայությունը:
Փա՛ռք Արցախի ժողովրդին:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:

 
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Հարություն Սարգսյան

  02.09.2017թ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28