Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 19.05.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, Տի և ՀԳՄ հարցերի վարչությունների, ինչպես նաև ՏՀԿ բաժնի պետերը: Խորհրդակցության օրակարգում ընգրկված էին Ջերմուկում ՀՀ շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի նախկին ղեկավար Ստյոպա Ավագյանի հուշամրցաշարի, Վայոց ձորի դպրոցներում 2017 թ. շրջանավարտների համար կազմակերպվելիք Վերջին զանգի և մայիսի 27-ին նախատեսված սանմաքրման հանրապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերը: Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց դպրոցներում

Հուշ-ցերեկույթ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում

Հուշ-ցերեկույթ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում 19.05.2017

Մայիսի 18-ին՝ թանգարանների միջազգային օրը, > խորագրի ներքո տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված Արցախի պաշտպանության դիրքերում զոհված վայոցձորցի լեյտենանտ Վարդան Վարդանյանի հիշատակին: Սրահում ցուցադրվում էր Վարդան Վարդանյանի զինվորական իրերը, ինչպես նաև նրա հետքրքրորեն ապրած աշակերտական, ուսանողական և հայրենասիրությամբ աչքի զարնվող զինվորական կյանքը բնութագրող աշխատանքներ ու նյութեր: Միջոցառմանը մասնակցում էին

Միջոցառում ֆրանկոֆոնիային նվիրված մարզային ծրագրի շրջանակում

Միջոցառում ֆրանկոֆոնիային նվիրված մարզային ծրագրի շրջանակում 18.05.2017

Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ, ֆրանկոֆոնիային նվիրված մարզային ծրագրի շրջանակում տեղի ունեցավ > խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, 1915 թվականից հետո ֆրանսիայում հանգրվանած, ինքնությունը վերագտած ու ինքնահաստատված արվեստագետներին, աշխարհահռչակ հայորդիներ Գառզուին, Անրի Վերնոյին, Շառլ Ազնավուրին, Միշել Լեգրանին, Ժանսեմին, Ժորժ Կառվարենցին: Ֆրանկոֆոնիան միջազգային միջկառավարական կազմակերպություն է, որի

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 18.05.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալեց > և > նախագծերի հեղինակ, հայ ազգի բարեկամ Լեն Ուիքսին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ,,Որդեգրիր մի գյուղ,, ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում իրականացված և հետագա ծրագրերի մասին, խոսվեց ծրագրի շրջանակների ընդլայնման ուղղությամբ հայկական սփյուռքում կազմակերպված հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նշենք, որ ,,Որդեգրիր մի գյուղ,, նախագիծը մարզում մեկնարկել է 2015 թվականին: Ներկայումս ծրագրեր են իրականացվում Ռինդ, Շատին և Արենի գյուղական համայնքներում: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակներում մայիսի 17-ին Վայոց ձորի Շատին համայնքի հետ ստորագրվել է համաձայնագիր՝ համայնքի համար 2 արևային մարտկոց ձեռք բերելու մասին: ,,Որդեգրիր մի գյուղ,, նախագիծն ուղղված է

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 17.05.2017

Ս/թ մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխության մարզային հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր հետևյալ հարցերը՝

Խորհրդակցություն <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում

Խորհրդակցություն <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում 15.05.2017

Վայոց ձորի մարզում > ծրագրի իրականացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ՝ 10.05.2017թվականի թիվ 41 որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ղեկավարությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարզպետարանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ ԳՄ մարզային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի առջև խնդիր է դրված համակարգել և վերահսկողություն իրականացնել մարզի համայնքներում, դրանց հարող վարչական տարածքներում, միջպետական, հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհներին իրականացվող սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Մարզում հայտարարված սանիտարական մաքրման միամսյակի ընթացքի վերաբերյալ հերթական խորհրդակցությունը տեղի ունեցավ մայիսի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-23 17:34:41