Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 24.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր լրագրող, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի ներկայացուցիչ Թամարա Մելիքսեթյանին: Հանդիպման մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Քննարկման թեման վերաբերում էր Վայոց ձորի մարզում > ծրագրի իրականացման գործընթացին, որի ռազմավարության գլխավոր նպատակն է՝ ապահովել հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը: Ի պատասխան լրագրողի հարցերի, մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց, որ մարզի դպրոցներում ծրագրի ներդրումը սկսվել է 2014թ.-ի հունվար ամսից, որն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում, ՌԴ սննդի ճյուղային ինստիտուտի հետ համագործակցությամբ և շարունակվել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Հանդիպում Վայոց ձորի մարզպետի մոտ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետի մոտ 24.12.2015

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունեց հայկական > ընդգրկված վայոցձորցի կարատեիստ, ծանրամարտիկ Կարեն Մարտիրոսյանին: 2014թ.-ի մարտի 15-ին Կարենը 17 կգ կշռող ինքնաշեն ծանրաձողով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ծանրամարտի դահլիճում, մարզասարքի վրա մեջքով կիսապառկած վիճակում, երկու ձեռքով կատարել է > վարժությունը 2555 անգամ անընդմեջ՝ 1 ժամ 18 րոպեում: Իսկ 2015թ. Կարենը բարելավել է իր անձնական ռեկորդը՝ 1ժամ 43 րոպեում հրելով 2700 անգամ: Կարենին շնորհավորելով հայկական > ընդգրկվելու առթիվ, մարզպետ Հարություն Սարգսյանը նրան մաղթեց նոր ռեկորդներ և նորանոր հաջողություններ: Մարզպետը նշեց, որ երիտասարդության և դպրոցահասակ երեխաների շրջանում այսօր կարևոր է ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելապերպի մշակույթի տարածումը, որն ուղղված է մարդու առողջության պահպանմանը, մարդու մտավոր և ֆիզիկական կարողությունների զարգացմանը։

Քննարկում  ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Քննարկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 24.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և Եղեգնաձորի ԲԿ ՓԲԸ տնօրեն Անահիտ Կարապետյանի, քննարկվեց ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական վարչության միջնորդագիրը: Այն վերաբերում էր 2014 թվականին ՀՀ ոստիկանությանՎայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժին Գլաձոր համայնքի բնակիչ Արմեն Սերյոժայի Կարապետյանի կողմից իր քրոջ Պայծառ Սերյոժայի Կարապետյանի մահվան փաստի առթիվ ստացված ահազանգի հիմքով նախապատրաստած նյութերին: Մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը ներկայացրեց նյութը, ըստ որի՝ Պայծառ Սերյոժայի Կարապետյանի մահվան պատճառի մեջ բացակայում են հացագործության հատկանիշները, որի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 22.12.2015

Կապված Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ ս/թ. դեկտեմբերի 22-ից ավտոճանապարհի 8:200 մինչև 8:250 հատվածը լինելու է միակողմանի երթևեկելի: Ներկա պահին կատարվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ: Ժայռաբեկորի պայթեցման աշխատանքները նախատեսված է իրականացնել դեկտեմբերի 24-ին: Դեկտեմբերի 25-28-ը ճանապարհը փակվելու է երկկողմանի: Ճանապարհի մաքրման աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին: Մաժամանակ տեղեկացնում եմ, որ Արենի-Խաչիկ երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել և հանձնվել է շահագործման:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 21.12.2015

Դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի դեկտեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի դեկտեմբեր ամսվա ընդունելությունը 18.12.2015

2015 թվականի դեկեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 267 քաղաքացի, ընդունելության էին եկել 267-ը: Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 263 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 4 քաղաքացիներ դիմել էին այլ խնդիրներով՝ աշխատանքի տեղավորման և կեցաղային այլ հարցերով: Նշված քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38