Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք 2017>> մրցույթի մարզային փուլը

28.06.2017

 Հունիսի 26-ից 27-ը ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզադաշտում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> ամենամյա մրցույթի մարզային փուլը: Մրցույթի նախորդ՝ Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանային փուլերն անցկացվել են հունիս ամսվա ընթացքում համապատասխանաբար՝ հունիսի 4-6-ը, 7-10-ը և 12-14-ը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 36 ընտանիք, որոնցից ընտրվել են 12 լավագույնները:

Մարզական ընտանիքներն իրենց ուժերը չափում էին 4 տարիքային խմբերում՝ 1-ին` 2009-2011թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 2-րդ` 2006-2008թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ, 3-րդ` 2003- 2005թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ և 4-րդ՝2000-2002թթ. ծնված երեխա ունեցող ընտանիքներ:
Նշենք, որ տարածաշրջանային փուլերին մասնակցած 36 ընտանիքները ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից արժանացել են հավաստագրերի:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի լավագույն մարզական ընտանիքի կոչման և ՀՀ Նախագահի մրցանակին արժանանալու համար պայքարելու են նաև հաշմանդամ ունեցող ընտանիքներ:
Նշենք, որ այս տարի ՀՀ Վայոցղ ձորի մարզում անցակացվել է նաև հաշմանդամ ունեցող ընտանքիների նախընտրական փուլ, որում հաղթող է ճանաչվել Ստեփանյանների ընտանիքը Ջերմուկ համայնքից:
Տեղեկացնենք, որ հուլիսի 17-ից 22-ը Ծաղկաձորում կանցկացվի ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի հանրապետկան՝ եզրափակիչ փուլը: Ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար Վայոց ձորի մարզից կմեկնի մարզային փուլում հաղթող ճանաչված 12 և հաշմանդամ ունեցող 1 ընտանիք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01