Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

28.06.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հանդիպումը մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը, <<Եղեգնաձոր>> ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Հազարապետ Նազարյանը:
Բացելով հանդիպումը մարզպետ Հ. Սարգսյանն ասաց. <<ՀՀ Վայոց ձորի մարզի ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է 25 համայնքների, ոռոգելով 2500 հա հողատարածություն, ծախսելով 10 մլն. խմ ջուր: Այս պահի դրությամբ բոլոր ուղղություններով ապահովվում է անխափան ջրամատակարարում:
Չնայած այս ամենին, ոռոգման համակարգում տարիների ընթացքում կուտակվել են մի շարք խնդիրներ, որոնք դժվարացնում են ոռոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը: Ոռոգման ներտնտեսական ցանցերը կազմում են 530 կմ, որից՝ մետաղական 210 կմ: Նշված ցանցերը կառուցվել են 40-45 տարի առաջ, դրանց զգալի մասը ֆիզիկապես մաշվել են, որի պատճառով հաճախակի վթարներ են լինում: Այդ ուղղությամբ վերջին տարիներին գյուղական տարածքների տնտեսական զարգացման գրասենյակի միջոցով կառուցվել են 23 կմ ներքին ցանցեր, ծախսելով 720 մլն. դրամ: Սակայն կատարվածը դեռևս հեռու է բավարար լինելուց>>:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյան հետաքրքրվեց ոռոգելի տարածքների քանակով և ջրամատակարարման խնդիրներով:
Ա. Հարությունյանին իրենց մտահոգող հարցերը ներկայացրին Վայք, Ռինդ, Խաչիկ, Գետափ, Մալիշկա, Ելփին և Գլաձոր համայնքների ղեկավարները և ներկայացուցիչները:
Բարձրացված հարցերի վերաբերյալ ծավալվեց շահագրգիռ քննարկում:
Ա. Հարությունյանը նշեց, որ նախատեսվում է գյուղատնտեսական հողերի մշակման տարածությունների ավելացման նպատակով մարզի մի շարք համայնքների համար կառուցել ջրամբարներ, իսկ համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով հանձնարարություններ տրվեցին <<Եղեգնաձոր>> ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Հ. Նազարյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:44:17