Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկում ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը

Ջերմուկում ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը 10.07.2017

Ջերմուկում ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. ,,Ջերմուկ-2017,, պատանեկան XII միջազգային բաց մրցաշարը: Այս տարվա մրցաշարը խոշորագույնն է մրցաշարի պատմության մեջ. մասնակիցների թվում են 362 պատանի շախմատիստ: Ստեփան Ավագյանի հուշամրցաշարն անցկացվում է 3 տարիքային խմբերով. մինչև 10, մինչև 12 և մինչև 18: Մինչև 10 տարեկանների խմբում առանձին հաշվարկ է կատարվում մինչև 8 տարեկան մասնակիցների համար, իսկ մինչև 18 տարեկանների ենթախմբում առանձին հաշվարկներ են ընթանում մինչև 14 և մինչև 16 տարեկանների համար: Համաձայն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կանոնադրության՝ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված ,,Ջերմուկ 2017,, պատանեկան XII միջազգային բաց մրցաշարի մինչև 8, 10, 12 և 14 տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած 1-ական շախմատիստ իրավունք կստանա մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.07.2017

Սահմանված կարգի համաձայն` 2017 թվականի հուլիսի 14-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Զորահանդես նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձին

Զորահանդես նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձին 08.07.2017

2017 թվականի հուլիսի 8-ին Եղեգնաձոր քաղաքում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը, Վայոցձորցի բարերար Սամվել Սարգսյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, զորամիավորումների հրամանատարներ, ՊՆ ԳՇ վարչությունների պետեր, ազատամարտիկներ, պետական այրեր: Հանդիսավոր միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Գնդապետը ներկայացրել է զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները: Գնդապետ Քոչարյանը նշել է,

Վայոց ձորի մարզում  մեկնարկեց 2017 թվականի գարնանային զորակոչը

Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի գարնանային զորակոչը 07.07.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2017 թվականի գարնանային զորակոչը: Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցիներից հանդիսավորությամբ ժամկետային զինվորական ծառայության ճանապարհեցին վայոցձորցի առաջին զինակոչիկներին: Ավանդույթի համաձայն, եկեղեցիներում կատարվեց օրհնանքի արարողություն և Հոգեւոր դասի ներկայացուցիչների կողմից նորակոչիկներին Խաչեր բաժանվեց: Զինակոչիկներին ճանապարհելու հանդիսությանը Եղեգնաձորում բարեմաղթանքի խոսք ասացին ՀՀ ՎՁ մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Զինակոչիկներին բարի ճանապարհ, խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթեցին տարածքային զինկոմները, ծնողներ հարազատներ: Զինակոչիկներին ճանապարհ դրեցին ազգագրական և հայրենասիրական երգերի հնչյունների ներքո:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 07.07.2017

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2017 թվականի հունիս ամսին կատարած աշխատանքների մասին:

Դավիթ Լոքյանին ներկայացվել են Վայոց ձորի խոշորացված համայնքներում առկա հաջողությունները և ընթացիկ աշխատանքները

Դավիթ Լոքյանին ներկայացվել են Վայոց ձորի խոշորացված համայնքներում առկա հաջողությունները և ընթացիկ աշխատանքները 06.07.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Լոքյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրաﬕ գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչները այցելել են մարզի խոշորացված համայնքներ, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, անցկացրել խորհրդակցություններ: Այցի առաջին կանգառը Զառիթափ համայնքում էր, որտեղ կառավարության ներկայացուցիչները ծանոթացել են համայնքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման կենտրոնի (ՔՍԳ) աշխատանքներին: Ներկաներին զեկուցվել է, որ համայնքի մեջ մտնող բնակավայրերի բնակիչներն այլեւս կարիք չունեն ժամանակ վատնել որևէ տեղեկանքի համար: Խոշորացված բոլոր համայնքների այս կենտրոններում ցանկացած տեղեկանք ստանալը կամ վճարումներ անելը րոպեների հարց է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46