Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

27.06.2017

 Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.
1. ՀՀ Վայոց ձորի մարզում 2016թ ձմեռային զորակոչի կատարման արդյունքների մասին,
2. ՀՀ Վայոց ձորի մարզում 2017թ ամառային զորակոչը կազմակերպելու մասին:
Ներկայացվեց, որ 2016թ ձմեռային զորակոչը կատարվել է կարգագրին համապատասխան և աշխատանքներ են տարվում 2017թ ամառային զորակոչը պատշաճորեն և սահմանված կարգով կազմակերպելու նպատակով:
Արծարծվեց նաև զինակոչիկների բուժզննմանը և նախնական պատվաստումների կատարմանը, ինչպես նաև նրանց ,,Հայրենիքի պաշտպանի,, գրքույկներում կատարվող գրառումներին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12