Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Հայաստանի մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հանդիպումը Վայոց ձորի մեղվապահների հետ

27.06.2017

 Այսօր Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ Հայաստանի մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ Ռոզա Ծառուկյանի հանդիպումը Վայոց ձորի մեղվապահների հետ:
Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը:
Մ. Ներսիսյանը ողջունեց Ռոզա Ծառուկյանին մարզ կատարած այցի կապակցությամբ և մաղթեց արդունավետ համագործակցություն:
Ռոզա Ծառուկյանն իր խոսքում նշեց, որ հանդիպումներ եղել են նաև մյուս մարզերում:
Հանդիպման ընթացքում խոսվեց մեղրի բարձր բերքատվություն ապահովելուն, անարատ մեղր արտադրելուն և արտադրված մեղրի արտահանմանը վերաբերող հարցերի շուրջ:
Ընտրվեց Հայաստանի մեղվապահների ազգային ֆեդերացիայի մարզային խորհուրդ:
Ռ. Ծառուկյանը դատարկաձեռն չեր ներկայացել մեղվապահներին: Նա մարզի մեղվապահների համար բերել էր Վիվարոլ տեսակի դեղամիջոց, որը համայնքների անասնաբույժների միջոցով, պետական պատվերի շրջանակում, անվճար կբաշխվի համայնքապետարաններում գրանցված մեղվապահներին, իսկ Էկոստոպ դեղամիջոցը (սահմանափակ քանակի պատճառով) կտրամադրվի մարզի միայն սահմանամերձ համայնքներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53