Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 08.01.2016

2015 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Տոնական շնորհավորանքներ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Տոնական շնորհավորանքներ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 30.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի առաջին հարկի սրահում, տոնածառի և տոնական սեղանների շուրջ ամանորյա բարեմաղթանքներ հղեց մարզպետարանի աշխատակազմի և մարզպետարանի շենքում տեղակայված այլ կազմակերպությունների աշխատակիցներին: Մարզպետ Հ. Սարգսյանն ի դեմս ներկաների շնորհավորեց Վայոց ձորի մարզի ողջ ազգաբնակչությանը, շնորհակալություն հայտնեց համատեղ գործունեության և համախմբված աշխատանքի համար: Մարզպետը ողջույնի խոսքում հիշատակի խոսք ասաց վերջերս մարտական դիրքերում զոհված, եղեգնաձորցի երիտասարդ սպա Վարդան Վարդանյանի մասին և մեր հայրենիքին մաղթեց խաղաղություն , իսկ հայոց բանակին՝ խաղաղ ծառայություն: Մարզպետին և ներկաներին շնորհավորեց նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Ներկաները ևս մեկ անգամ շնորհավորեցին Հարություն Սարգսյանին ,, Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիայի,, կողմից Տարվա լավագույն մարզպետ ճանաչվելու և ,, Հանրության վստահություն,, մրցանակին արժանանալու կապակցությամբ: Հնչեցին փոխադարձ տոնական շնորհավորանքներ և բարեմ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 29.12.2015

Սիրելի վայոցձորցիներ: Ընդունեցեք իմ ջերմ ու անկեղծ շնորհավորանքները գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հարգելիներս, մենք հրաժեշտ ենք տալիս 2015 թվականին,

Ամփոփվեց շախմատի մարզային մրցաշարի արդյունքները

Ամփոփվեց շախմատի մարզային մրցաշարի արդյունքները 29.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 26-27-ը Եղեգնաձորի մանկական ստեղծագործության կենտրոնում անցկացվեց շախմատի 2015 թվականի Վայոց ձորի մարզային եզրափակիչ մրցաշարը: Մարզային մրցաշարին մասնակցում էին մարզի 20 լավագույն շախմատիստներ, որոնք հաղթել էին տարածաշրջանային փուլերում: Առաջին մրցանակային տեղը գրավեց և մարզի չեմպիոնի կոչումը նվաճեց Աշոտ Խուդավերդյանը (ք. Եղեգնաձոր), երկրորդ մրցանակակիր դարձավ Նաիրի Հունանյանը (ք. Վայք), իսկ երրորդ մրցանակին արժանացավ Էդիկ Իսախանյանը (գ. Վերնաշեն): Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարսյանի կողմից սահմանված մրցանակներով՝ գավաթով և դիպլոմներով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն  այցելել է մարզի տարածքում տեղակայված պաշտպանական դիրքեր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է մարզի տարածքում տեղակայված պաշտպանական դիրքեր 29.12.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, գործարար Սամվել Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը և ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների և քաղաքային համայնքների մի խումբ ղեկավարներ, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, այցելել են մարզի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի պաշտպանական դիրքեր: Հյուրերը շնորհավորել են հայրենիքի սահմանները հսկող հայ զինվորներին և հրամանատարական կազմին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, շնորհակալություն են հայտնել նրանց մեր ժողովրդի անդորրն ապահովելու համար և մաղթել՝ տոկոնություն, ուժ ու կորով և խաղաղ ծառայություն:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն  ԻՀՄԱ կազմակերպության կողմից  ճանաչվել է  Տարվա լավագույն մարզպետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ԻՀՄԱ կազմակերպության կողմից ճանաչվել է Տարվա լավագույն մարզպետ 28.12.2015

հասարակական կազմակերպութունը ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶՊԵՏ է ճանաչել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին: Հարություն Սարգսյանն այդ մրցանակին արժանացել հասարակական կազմակերպության կողմից 2015 թվականի ընթացքում կատարած ուսումնասիրությունների և հարցումների արդյունքում: Մարզպետ Հարություն Սարգսյանն արժանացել ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ անվանակարգի մրցանակին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:52:15