Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող 2017 թվականի երկրորդ հաղորդումը

29.06.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ:
Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: 2017 թվականի առաջին կիսամյակում հանցագործության դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման նպատակով ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների համայնքային ոստիկանության և բնակչության միջև տեղի են ունեցել 52 հանդիպումներ ( Եղեգնաձորում- 26, Վայքում- 16, Ջերմուկում-10): Հանդիպումների ընթացքում քաղաքացիներին մատուցվել է իրավական և տեղեկատվական խորհրդատվություն, իսկ քաղաքացիների կողմից բարձրացվել են հիմնականում սոցիալ-կենցաղային բնույթի հարցեր: Համայնքային ոստիկանության տեսուչներին ամրակցված 14 տեղամասերում յուրաքանչյուր ամիսը մեկ գումարվել են համայնքային խորհուրդների նիստեր, որոնցում, ըստ համայնքների, քննարկվել են հանցավորության վիճակը, հանցագործությունների, իրավախախտումների նախականխման և բացահայտման աշխատանքներում տեղեմասերի բնակիչների ներգարվվածության, ինչպես նաև ոստիկանության իրավասությանը չվերաբերող սոցիալ-կենցաղային բնույթի հիմնահարցեր:
Նշվեց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 10-ով աճել է հացագործությունների բացահայտման ցուցանիշը: Նշված ժամանակահատվածում համայնքնային ոստիկանության տեսուչները հայտնաբերել են վարչական իրավախախտման 9 դեպք` /Եղեգնաձոր- 7, Վայք-1, Ջերմուկ-1/, այդ թվում հասարակական վայրերում հարբած վիճակում երևալու - 5, զենքի պահման կանոնները խախտելու - 4, /2016թ. 7 դեպք/:
Իրավախախտումների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա 2-րդ եռամսյակի համեմատ աճել է 2-ով:
Ընթացք են տրվել քաղաքացիների կողմից ստացված 19 դիմում-բողոքների, որոնցում հիմնականում արծարծվել են սոցիալ-կենցաղային բնույթի հարցեր, որոնք քննարկվել և տրվել են համապատասխան լուծումներ:
ՙՄաքուր Հայաստան՚ ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և նրա ենթակա Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի բաժինները համագործակցելով համայնքապետարանների, համայնքային խորհուրդների հետ մարզի բնակչության, այդ թվում, տնտեսվարողների շրջանում հետևողականորեն տարել են բացատրական աշխատանքներ բնակավայրերում, ճամփեզրերին, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու ուղությամբ:
Իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 16 դեպք, 13-ով մաքրման աշխատանքները ավարտվել են, իսկ 3 դեպքով /Եղեգնաձոր-1, Վայք-2/ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Վերոնշյալ դեպքերով 16 միջնորդագրեր են ուղարկվել տեղական ինքնակառավարման մարմիններին /Եղեգնաձոր-3, Վայք-2, Արփի, Գետափ, Գլաձոր, Վերնաշեն, Աղավնաձոր, Եղեգիս Ելփին, Չիվա, Քարագլուխ, Արտաբույնք, Արենի/ ենթակայության կարգով ընթացք տալու համար:
Նշվեց համայնքներում առկա խնդիրների քննարկման և դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքները: Քննարկվող ժամանակահատվածում համայնքային ոստիկանության տեսուչները համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ են տարել պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող անձանց հետ: Մանրամասնորեն ներկայացվեց եռամսյակի ընթացքում Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների համայնքային ոստիկանության գործունեությունը:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը շնորհակալություն հայտնեց մարզային վարչությանը Վայոց ձորի մարզում հանցագործության դեմ պայքարում և հասարակական կարգ ու կանոնի պահպանման գործում ունեցած մեծ դերակատարության համար: Նա հավելեց, որ բոլոր պետական կառույցների գործունեությունը առաջնահերթորեն միտված է բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրների իրականացմանը: Գնդապետ Սուրեն Միրզոյանն էլ կարևորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի և մարզպետարանի աշխատակազմի ջանքերն այս ուղղությամբ և շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին բնակչության անվտանգ կեսնագործունեության պահովման խնդիրների շուրջ արդյունավետ համագործակցության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53