Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ

Իրազեկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ 17.07.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: Հարգելի վայոցձորցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում իրականացվող 2-րդ համապետական շաբաթօրյակին և ակնկալում ենք Վայոց ձորում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կառույցների, ակտիվ անհատների գործուն մասնակցությունը:

Ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում Նիդերլանդներ է մեկնել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը

Ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում Նիդերլանդներ է մեկնել Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը 13.07.2017

Հուլիսի 11-15-ը > ընկերության կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում Նիդերլանդներ է մեկնել Հայաստանի պատվիրակությունը՝ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը , Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԷԵՊԲՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և այլոք: > աջակցությամբ իրականացվող այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը կներկայացվի Նիդերլանդներում տարածքային զարգացումը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ՓՄՁ զարգացման և տուրիզմի փորձը, որը օգտակար և կիրառելի կլինի Հայաստանի հանրապետության համար:

Բացվեց  Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի <<Նորավանքի վեհությունը>> խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը

Բացվեց Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի <<Նորավանքի վեհությունը>> խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը 12.07.2017

Երեկ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ բացվեց Նորավանքի հոգևոր հովիվ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի > խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Երկրագիտական թանգարանի տնօրենի պաշտոնակատար Կարինե Ստեփանյանը: Հեղինակին ողջունեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ՏՀԿ բանժնի պետ Սոնա Մարգարյանը, գեղանկարիչ Կամո Սահակյանը, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը: Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին ներկայության համար: Նա

Հանդիպում Վայոց ձորի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող խմբերի հետ

Հանդիպում Վայոց ձորի օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող խմբերի հետ 10.07.2017

Սույն թվականի հուլիսի 8-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-աշխատաժողով մարզի 70-ից ավելի ֆերմերների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող խմբերի, օրգանական արժեշղթայի բոլոր շահագրիգիռ կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն անցկացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում: Հանդիպման բացման խոսքով հանդես է եկել մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը, իսկ բանախոս > ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը ներկայացրել է հանդիպման նպատակը: Ըստ որի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ  կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 10.07.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսին

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսին 10.07.2017

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ կոնֆերանսի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած չորս տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Հովհաննես Դանիելյանի, Ռոբերտ Բունիաթյանի և Ալբերտ Արուտյունովի հիշատակը: Օրակարգի շրջանակներում կոնֆերանսն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2013-2017 թվականներին ֆեդերացիայի կատարած աշխատանքները, նախանշել հետագա անելիքները, ինչպես նաև լսել վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը և անցկացրել ֆեդերացիայի նախագահի ու նախագահության կազմի ընտրություններ: Քննարկվել են նաև ընթացիկ հարցեր: Հաշվետու ժամանակահատվածում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46