Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Վայոց ձորում
25.04.2026
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն ապրիլի 24-ին Արենի համայնքում ընդունել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում երկու կողմերը կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական ամուր հարաբերությունների դրսևորումները նաև տարածաշրջանային մակարդակում, քննարկել փոխգործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր, հատկապես գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում, վերահաստատել իրենց պատրաստակամությունը ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Այցի ընթացքում պատվիրակության անդամներն Արենի համայնքի և Բանդոլ քաղաքի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պատվիրակության անդամներն այցելել են նաև ,,Հին Արենի,, գինու գործարան, Արենիի քարանձավ , Նորավանքի վանական համալիր:









