Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացու օրը Վայոց ձորի մարզում

25.04.2026

   Վայոց ձորի մարզում նշվել է Քաղաքացու օրը` այս տարվա «Մենք ենք մեր պետությունը» խորագրի ներքո։
   Մարզի Եղեգնաձոր, Արենի, Ջերմուկ, Վայք համայնքներում, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպվել են տարբեր միջոցառումներ։
   Օրվա շրջանակում երիտասարդների հետ անցկացվել են բանախոսություններ՝ նվիրված պետության, քաղաքացու ինստիտուտի, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարներին։
   Քննարկումներն ուղեկցվել են ակտիվ հարցուպատասխանով` նպատակ ունենալով ամրապնդելու քաղաքացիական արժեքները, ինչպես նաև ձևավորելու պետության նկատմամբ պատասխանատու ու գիտակից վերաբերմունք։
   Միջոցառումներն ուղեկցվել են գեղարվեստական կատարումներով։ Մի շարք բնակավայրերում կազմակերպվել է նաև ծառատունկ։
   Տո'նդ շնորհավոր, ՀՀ քաղաքացի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-27 17:57:06