Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 25.10.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Շարունակվում է համագործակցությունը Վայոց ձորի մարզի և Ճապոնիայի դեսպանատան միջև

Շարունակվում է համագործակցությունը Վայոց ձորի մարզի և Ճապոնիայի դեսպանատան միջև 25.10.2023

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Վայքի համայնքապետարանի և Ճապոնիայի դեսպանատան միջև ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի վերանորոգում> դրամաշնորհային ծրագրի ստորագրման արարողությանը: Պայմանագիրը ստորագրեցին Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մասանորի Ֆուկուշիման։

Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնը Վայոց ձորի մարզում

Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնը Վայոց ձորի մարզում 25.10.2023

Համագործակցությունը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Ճապոնիայի դեսպանատան միջև շարունակում է արձանագրել նորանոր հաջողություններ՝ այս անգամ շնորհիվ Ճապոնական ֆիլմերի 17-րդ փառատոնի։ Փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ին Եղեգնաձոր քաղաքում ցուցադրվեց Յամագուչի Յոշիտակայի ֆիլմը, որը ոչ միայն համախմբեց կինոյի սիրահարներին, այլև ծառայեց որպես կամուրջ՝ ամրապնդելու երկու ազգերի միջև միջմշակութային համագործակցությունը, խթանելու փոխըմբռնումը և մեկ անգամ ևս ընդգծելու ճապոնական մշակույթի հարստությունը:

 Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 24.10.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը 24.10.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Այցելություններ մարզի՝  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  աշակերտներ ունեցող  դպրոցներ

Այցելություններ մարզի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներ ունեցող դպրոցներ 20.10.2023

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինան և մասնագետներն այցելեցին «Սիրանույշ» ճամբար՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաների ծնողներին հանդիպելու, մանկավարժական բարձրագույն կրթություն ունենալու դեպքում աշխատանքի տեղավորելու իրավակարգավորումներին ծանոթացնելու և հետագայում լրացուցիչ աջակցության ծրագրերում ընդգրկելու նպատակով։ Այնուհետև նրանք եղան Եղեգիսի միջնակարգ և Հերմոնի հիմնական դպրոցներում, որտեղ սովորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաներ։ Այցելության հաջորդ վայրերն Արենիի և Արփիի միջնակարգ դպրոցներն էին, որտեղ ևս ընդգրկված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաներ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53