Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Արարատ Գրիգորյանը մասնակցեց դպրոցի  օրհնության արարողակարգին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցեց դպրոցի օրհնության արարողակարգին 20.10.2023

Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոցի օրհնության արարողակարգը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, բարձրաստիճան այլ հյուրեր։ Կրթօջախը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և Ասիական բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով >շրջանակներում, և այս ուսումնական տարվա մեկնարկին իր հարմարավետ և հյուրընկալ հարկի ներքո ընդունել է շուրջ 600 աշակերտ։ Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում առանձնահատուկ կարևորեց կրթության ոլորտում կատարված ներդրումները՝ որպես պետականաշինության գործընթացի կարևորագույն բաղադրիչ, որոնց արդյունքներն ակնկալվում են պետության ռազմավարության և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ ծրագրերի տեսլականում։

Մարզպետ Արարատ Գրիգորյանն  ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին 19.10.2023

Մարզպետ Ա․ Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է մարզում հայ-ֆրանսիական բարեկամության և համագործակցության շրջանակներում կատարված միջոցառումները՝ կարևորելով միջտարածաշրջանային փոխգործակցության, ֆրանսերենի ուսուցման, կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպման, ֆրանկոֆոն արժեքների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար աճուրդ

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար աճուրդ 18.10.2023

2023 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 10:30-ին, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա աճուրդ Եղեգիս համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողերի համար (գյուղատնտեսական նշանակության հողերը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, բնակավայրերի նշանակության հողերը՝ կառուցապատման նպատակով)։

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է  համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքի վարձակալության մրցույթ

Եղեգիսի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքի վարձակալության մրցույթ 18.10.2023

2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքապետարանի շենքում կկայանա մրցույթ՝ Եղեգիս համայնքի Եղեգիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի համար գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ կադաստրային ծածկագիր` 10-021-0105- , մակերեսը՝ 1,11792հա։

Վայոց ձորի մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն

Վայոց ձորի մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն 17.10.2023

Հոկտեմբերի 16-ին Վայոց ձորի մարզում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով։Միջոցառման նպատակն էր ստուգել մարզի ղեկավար կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում, կատարելագործել շտաբային ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմերի ունակությունները և ուժեղ երկրաշարժի դեպքում փոխհամագործակցության իրականացումը, ստուգել ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում Վայոց ձորի մարզի կողմից իրականացվող գործողությունների պլանի իրատեսությունը։ Ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, շտաբի պետն էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Թարգմանչաց տոնի առթիվ 14.10.2023

Հարգելի՛ հայրենակիցներ, պաշտոնական տոնացույցի համաձայն՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է Թարգմանչաց տոնը: Տոնը նշելը և դարերի խորքից եկող տոնի խորհուրդը պահպանելն ու սերնդեսերունդ փոխանցելը մեր ժողովրդի՝ Ոսկեդարից եկող հոգևոր- մշակութային արժեքներին հավատարիմ մնալու փայլուն դրսևորումներից են: Սա մեր անսահման երախտագիտությունն է հայ գրին և դպրությանը, առաջին թարգմանիչներին և թարգմանական գործի հրաշալի ավանդույթները շարունակողներին ու զարգացնողներին: Թարգմանական արվեստն է կամրջում տարբեր ժողովուրդների ազգային արժեքները, հաղորդակից դարձնում համամարդկային արժեքներին և մտքի նվաճումներին: Այն մարդասիրական, հոգևոր-մշակութային լեզվով երկխոսություն ծավալելու հրաշալի օրինակներից է: Թարգմանիչներ են ազգերի լավագույն պատգամախոսը՝ աշխարհին իրենց ժողովրդի մտքի գոհարները ներկայացնելու և աշխարհին ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53