Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ

25.04.2026


   Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր նշում ենք Քաղաքացու օրը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս:
   Մեր տոնացույցի այս խորհրդանշական օրը մեկ անգամ ևս պետության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում քաղաքացու անառարկելի դերի արժևորման և գնահատման, վերահաստատման և բարձրացման, քաղաքացի-պետություն հարաբերությունների ամրապնդման մասին է:
   Քաղաքացու ներգրավվածությունը, վճռորոշ ձայնը, կամարտահայտման ազատ իրավունքը առանցքային նշանակություն ունեն ներդաշնակ ու համերաշխ հասարակություն, ապահով և կայուն զարգացող պետություն կերտելու ճանապարհին:
   Քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, պարտականությունների լիարժեք կատարումը, քաղաքացիական բարձր պատասխանատվության գիտակցումը, պետականամետ մտածողությունը այն հիմնասյուներն են, որոնց շնորհիվ հնարավոր է ապահովել առաջընթաց և բարեկեցություն:
   Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և միասնականություն, ջանք ու եռանդ հայրենաշեն նախաձեռնություններում:
   Տո՛նդ շնորհավոր, ՀՀ քաղաքացի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-26 13:51:58