Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Մաքուր Վայոց ձոր>>․ մաքրման և բարեկարգման աշխատանքներ մարզում

26.04.2026

   Ապրիլի 26-ին Վայոց ձորի մարզում անցկացվեց <<Մաքուր Վայոց ձոր․ մաքրությունը սկսվում է մեր բակից, մեր փողոցից, մեր բնակավայրից ․․․>> խորագրով միջոցառում, որի ընթացքում մարզում իրականացվեցին համընդհանուր մաքրության աշխատանքներ։
   Վայոց ձորի մարզում գործող պետական և մասնավոր հատվածների կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, անհատները միացել էին այս համամարզային նախաձեռնությանը՝ մաքրելով իրենց կազմակերպության, հիմնարկ-ձեռնարկության հարակից հատվածները, հասարակական նշանակության վայրերը։
   Միջոցառման շրջանակներում բոլոր համայնքներում իրականացվել են այգիների, պուրակների, ճանապարհների հարակից տարածքների, կրթական, մշակութային, մարզական, առողջապահական, հիմնարկների տարածքների, պատմամշակութային և զբոսաշրջային վայրերի մաքրման և բարեկարգման աշխատանքներ:
   Համախմբվածություն և ակտիվություն, համընդհանուր ջանքեր և կազմակերպչական բարձր մակարդակ , մեծ ոգևորություն և բարձր պատասխանատվություն ․այս մթնոլորտում է անցել համընդհանուր մաքրության աշխատանքներ Վայոց ձորի մարզում։
   Եկեք մաքրենք և մաքուր պահենք մեր երկիրը, մարզը, համայնքը, բնակավայրը․․․


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-27 17:57:06