Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի չորրորդ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի չորրորդ նիստը 12.10.2023

Հոկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Արարատ Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզխորհրդի չորրորդ նիստը։ Նիստի օրակարգի հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորում բնակվող քաղաքացիների խնդիրներին։ Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերը, մարզի ուժային կառույցների ղեկավարները, համայնքների ղեկավարները, ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ տարածքային կենտրոնների տնօրենները։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդհանուր գծերով ներկայացրեց մինչ օրս մարզում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներին առնչվող աշխատանքների հիմնական ուղղությունները՝ բարձր գնահատելով կարճաժամկետ ծրագրերի լուծման փուլում կատարած աշխատանքները, կարևորելով բոլոր պատասխանատու օղակների՝ շուրջօրյա ռեժիմով աշխատելու, ինչպես նաև Վայքի հաշվառման կայանի ծանրաբեռնված աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու հանգամանքները։

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը 12.10.2023

   2023 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։30-ին, Վայքի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Վայք համայնքի ավագանու հերթական նիստը։    Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով ։  

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին 12.10.2023

Հոկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին։ Պատվիրակության կազմում էին նաև դեսպանի խորհրդական Ա. Նովիկովը, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վ. Կարապետյանը, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վ․ Ֆեֆիլովը: Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Աջակցության ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար

Աջակցության ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար 11.10.2023

Հոկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանն ընդունեց Սյունիքում Յունիսեֆի նախաձեռնությունների համակարգող Հեղինե Ղուկասյանին և ՄԱԿ-ի Նյույորքյան գլխավոր գրասենյակի արտակարգ իրադրությունների մասնագետ Նարինե Ասլանյանին։ Հյուրերը ներկայացրեցին վերջին օրերին Յունիսեֆի կողմից Կարմիր խաչի օժանդակությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների խնդիրների լուծմանն ու կարիքների բավարարմանն ուղղված կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը։Դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է հավաքագրել տվյալներ,նաև ակնկալվում է մարզային և տեղական իշխանությունների օժանդակությունը և ուղղորդումը, որպեսզի տրամադրվող աջակցությունը լինի նպատակային և հասցեական։

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին 11.10.2023

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ Վայոց ձորը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։ Դրա մասին վկայում է դեռևս 2010թ․ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ կուսակալության հետ կնքված հուշագիրը և հաջորդող համագործակցությունը։

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2023 թվականի չորրորդ նիստը

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2023 թվականի չորրորդ նիստը 09.10.2023

2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի չորրորդ նիստը։ Օրակարգում ներառված է հետևյալ հարցը․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ Զեկուցող՝ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյան Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր, Շահումյան 5։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53